Խաչիկ Ղազարյան, Վարդգես Սարգսյան, Կարապետ Բադալյան․ հրապարակվել է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Բարձրագույն դատական խորհուրդը կազմել և հաստատել է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակը՝ ըստ կոռուպցիոն հանցագործությունների քննության և քաղաքացիական գործերի քննության ենթաբաժինների։ Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդի կայքից։

Ըստ ԲԴԽ որոշման՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների քննության բաժնի առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակում ընդգրկվել են Սուրեն Խաչատրյանը, Վարդգես Սարգսյանը, Հովհաննես Հարությունյանը, Խաչիկ Ղազարյանը, Վարազդատ Սուքիասյանը։

Այս ցուցակում ընդգրկված անձանցից Սուրեն Խաչատրյանը, Վարդգես Սարգսյանը և Խաչիկ Ղազարյանն այժմ Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարանի դատավորներ են, Ղազարյանը դատարանի նախագահն է։

Վարազդատ Սուքիասյանը Վճռաբեկ դատարանի աշխատակազմից է, զբաղեցնում է իրավական փորձաքննությունների ծառայության գլխավոր մասնագետի պաշտոնը։ Սուքիասյանը նաև Հայ- Ռուսական համալսարանի դասախոս է, մարտի 6-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի անդամ։ Հովհաննես Հարությունյանը Հակակոռուպցիոն կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության ավագ քննիչ է։

Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի քաղաքացիական գործերի քննության դատավորի թեկնածուների ցուցակում էլ ընդգրկվել են Վերաքննիչ առաջին ատյանի դատարանի դատավորներ Կարապետ Բադալյանը և Նարինե Ավագյանը։ Այս երկու թեկնածուներն էլ Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարանի քաղաքացիական գործերի քննություն իրականացնող դատավորներ են։

 

Արաքս Մամուլյան