ԵՄ ԱԳ նախարարները չեն կարողացել համաձայնության գալ Ուկրաինային 40 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթի շուրջ

Լուրեր

17.07.2026 | 19:52
ԱԱ-2026-ի հաղթողները կստանան չեմպոնական մատանիներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 19:42
Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են թարմ բանջարեղենի, ծաղիկների ու հանքային ջրի արտահանման հնարավորությունը
17.07.2026 | 19:30
ԵՄ-ն Կիևին ռուսական հարվածների պատճառով նոր պատժամիջոցներ է ՌԴ ԱԹՍ-ներ արտադրողների նկատմամբ
17.07.2026 | 19:23
Հաստատվել է ԵՄ ձկան արտահանողների TRACES համակարգում գրանցման կարգը
17.07.2026 | 19:11
Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակվողը կալանավորվել է․ ընդդիմադիր պատգամավորը խորհրդարանին հետաքննության կոչ է արել
17.07.2026 | 19:00
Նոր ԱԺ-ն չպիտի բրազիլական սերիալի վերածվի՝ ծեծուջարդ, հայհոյանք․ ՀՀ-ն անվտանգային խնդիրներ ունի․ Լիպարիտ Դրմեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 18:53
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
17.07.2026 | 18:41
Հայտնի է հրաձգության Հայաստանի հավաքականի կազմը ԵԱ-ում
17.07.2026 | 18:30
Ռուսական շուկայի կրճատում, ԵՄ նոր հեռանկար․ ինչպե՞ս է փոխվում արտահանման աշխարհագրությունը 
17.07.2026 | 18:21
Թուրքիայի մաքսային ծառայությունը ներդրել է Հայաստանի պաշտոնական՝ «077» կոդը
17.07.2026 | 18:10
Հունիսին ՔԿՀ-ներում հայտնաբերվել է 137 բջջային հեռախոս և թմրամիջոցների նմանվող նյութեր
17.07.2026 | 18:00
Մհեր Սեդրակյանի հետ փոխկապակցված ընկերությունը ցեմենտի գործարան կկառուցի Մարմարաշենում
17.07.2026 | 17:55
Երկու ոստիկան ձերբակալվել է երեք տարի առաջ կատարված սպանությանն օժանդակելու կասկածանքով
17.07.2026 | 17:47
Հրանտ-Լեոն Ռանոսը հրաժեշտ է տվել «Բորուսիային», հայտնի է հարձակվողի նոր ակումբը
17.07.2026 | 17:32
Զելենսկին Թուրքիայի ԱԳ նախարարին շքանշանով է պարգևատրել
Բոլորը

Բրյուսելում կայացած հանդիպմանը Եվրամիության արտաքին գործերի նախարարները չեն կարողացել համաձայնության գալ Ուկրաինային 40 միլիարդ եվրո արժողությամբ օգնության նոր փաթեթի շուրջ։ Այս մասին ԵՄ խորհրդի նիստից հետո հայտարարել է արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Կայա Կալլասը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նրա խոսքով՝ ԵՄ երկրների միջև կա լայն քաղաքական աջակցություն Ուկրաինային նոր օգնություն տրամադրելու հարցում, սակայն կան շատ մանրուքներ, որոնք անհրաժեշտ է մշակել։ Կալլասը հավելել է, որ հույս ունեն մոտ ապագայում այս հարցում առաջընթաց գրանցել։

Ավելի վաղ Կալլասը հանդես էր եկել Ուկրաինային 20-ից 40 միլիարդ եվրո արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու նախաձեռնությամբ, որի պետք է ներառեր 2025 թվականին հակաօդային պաշտպանության համակարգերի և հրթիռների մատակարարումներ, ինչպես նաև ուկրաինական ռազմական բրիգադների վերապատրաստում և սարքավորումներ: Բացի այդ, նախատեսվում է շուրջ 5 մլրդ եվրո արժողությամբ 2 մլն հրետանային արկերի մատակարարում։

«20 միլիարդն այն գումարն է, որը Եվրամիությունը հատկացրել է Ուկրաինային 2024 թվականին, 40 միլիարդը ծածկելու է ԱՄՆ-ի օգնությունից պոտենցիալ մերժումը, որը 2024 թվականին հատկացրել է 16 միլիարդ»,- ասել է եվրոպացի դիվանագետներից մեկը։

Հավելենք, որ այս օգնության փաթեթի առաջին տարբերակը Հունգարիան արգելափակել էր  մարտի սկզբին, որից հետո ԵՄ-ն առաջարկել էր կամավորության հիմունքով հիմնադրամ ստեղծել՝ Ուկրաինային ռազմական օգնության համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի