Աշոտ Մանուկյանը Moody’s-ի պատվիրակության հետ քննարկել է Հայաստանի սուվերեն վարկանիշի բարելավման խնդիրները

Լուրեր

16.10.2026 | 00:55
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «Յագելոնիային». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 23:20
Գիտության ոլորտին լրացուցիչ 2.35 մլրդ դրամ կհատկացվի․ 12 կենտրոն կվերազինվի
15.10.2026 | 22:55
Վանաձորում տղամարդու տնակից հայտնաբերվել է 491 գրամ մարիխուանա, հրացան և փամփուշտներ
15.10.2026 | 22:37
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է վարդագույնով՝ ի նշան կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի
15.10.2026 | 22:19
Գուտերեշին է ներկայացվել Հայաստանի ազգային տաղավարը COP17-ի Կապույտ գոտում
15.10.2026 | 21:51
Ադրբեջանցի ակտիվիստը, որը հիջաբի արգելքի դեմ բողոքող դպրոցականների համար ուսուցում էր կազմակերպել, անհետ կորել է
15.10.2026 | 21:24
Մհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին
15.10.2026 | 21:13
ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ MOAB ռումբեր կիրառել. CNN
15.10.2026 | 21:00
Ադրբեջանը մեծ գլխացավանք կստանա՝ անկլավները չփոխանակելով․ ՀՀ-ն Արծվաշենը կկառավարի, ինքը չի կարող 3-ի դեպքում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 20:48
Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է քաղաքական կամք․ Դավիթ Համբարյան
15.10.2026 | 20:33
COP17-ի օրերին «Մերիդիան» համալիրի տարածքում արգելվելու են դրոնների թռիչքները
15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն ընդունել է Moody’s միջազգային վարկանշային կազմակերպության պատվիրակությանը՝ Սինգապուրում ընկերության ներդրողների ծառայության սուվերեն ռիսկերի խմբի վերլուծաբան Մեթյու Սրքոստայի գլխավորությամբ։

Աշոտ Մանուկյանը ներկայացրել է ընդերքի, էներգետիկայի և ջրային տնտեսության ոլորտներում իրականացվող աշխատանքները, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ մեր երկրի սուվերեն վարկանիշի ձևավորման վրա։ Խոսելով հանքարդյունաբերության ոլորտի մասին՝ նշվել է, որ Հայաստանը դիմել է անդամակցելու Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը.

«Վստահ եմ, որ դա էական դրական ազդեցություն կունենա Հայաստանի սուվերեն վարկանշի վրա»,-ընգծել է նախարարը։

Դրան զուգահեռ իրականացվում է ընդերքի մասին առկա ողջ տեղեկատվության թվայնացում և ինտերնետ հասանելիության ապահովում։ Այս ուղղությամբ աշխատանքները կավարտվեն տարեվերջին կամ հաջորդ տարվա սկզբին, ինչից հետո ողջ տեղեկատվությունը հասանելի կլինի բոլորի համար։ Փոփոխություններ են  նախապատրաստվում  նաև ընդերքի մասին օրենսդրության մեջ, որով նախատեսվում է ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումն իրականացնել միայն բաց և թափանցիկ աճուրդների միջոցով։ 

Ներկայացնելով էներգետիկ ոլորտի ծրագրերը՝ Աշոտ Մանուկյանն առանձնացրել է էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման ուղղությամբ իրականացվող միջոցառումները։ Նշվել է, որ Հայաստանը ազատականացման ճանապարհով է գնում նաև ջրային տնտեսության ոլորտում։

Պատասխանելով էներգետիկ կայանների, մասնավորապես ՀԱԷԿ-ի սեյսմակայունության վերաբերյալ պատվիրականության անդամների հարցին՝ նախարարը նշել է, որ Հայաստանի ատոմային էլեկտրակայանն այդ առումով առաջիներից է աշխարհում։ 

Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանի էներգետիկ և հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների վարկանիշավորման հնարավորության վերաբերյալ հարցեր։