Փաշինյանը Ալիևի պահանջով Երասխից տեղափոխված մետաղաձուլարան է այցելել

Լուրեր

09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
Բոլորը

Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արարատ խոշորացված համայնքի մետաղաձուլարան։ Վարչապետը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և գրել. «Արարատ խոշորացված համայնքի աղմկահարույց մետաղաձուլարանն արդեն աշխատում է»,-հայտնել է նա և ընդգծել #ինչպեսխոստացելէի հեշթեգը։

Հիշեցնենք, որ խոսքը Երասխում կառուցվող 70 մլն դոլար ներդրմամբ հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանի մասին է, որի հետ կապված իշխանության ներկայացուցիչները հայտնում էին, թե գործարանում տարեկան 180 հազար տոննա արտադրանք է թողարկվելու, 1000-ավոր աշխատատեղեր են բացվելու։

Նշենք, որ Ադրբեջանը պարբերաբար կրակում էր գործարանի ուղղությամբ՝ պահանջելով դադարեցնել շինաշխատանքները։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հակադարձում էր՝ Երասխի գործարանի շինաշխատանքները դադարեցնելու Ադրբեջանի պահանջի համար որևէ հիմք առկա չէ։ 2023 թվականի հունիսի 14-ին Ադրբեջանի զինուժը կրակ էր բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա երկու քաղաքացի։ Նույն թվականի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ գործարանը տեղափոխվում է այլ վայր։ Այն կառուցվեց և այժմ գործունեությունը ծավալում է Արարատի այլ բնակավայրում՝ Երասխից 20 կմ հեռավորության վրա։ 2024 թվականի հունվարին Կառավարությունը որոշեց գործարանը կառուցող GTB Still ընկերությանը 3,5 միլիարդ դրամի բյուջետային վարկ տրամադրել 4 տարվա ժամկետով։ Այս ընկերությունում 50 տոկոս մասնակցություն ունի Նոնո Արմենի Սարգսյանը՝ Վազգեն Սարգսյանի զարմուհին, նույնքան էլ՝ ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգհ Կանգը։