Գառնիկ Դանիելյանի հետևից պարեկներ են եկել ԱԺ, նրան տուգանում են 50 հազար դրամով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տեսանյութեր
14.03.2025 | 15:27Ոստիկանության պարեկային ծառայողներն այսօր եկել ու ԱԺ-ում տուգանել են ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանին աշխատասենյակներից մեկում էլեկտրոնային ծխախոտ օգտագործելու համար։
Factor TV-ի ճշտող հարցին ի պատասխան ոստիկանության ծառայողները փոխանցեցին, որ տուգանքը կազմում է 50 հազար դրամ։ Գառնիկ Դանիելյանը Factor TV-ի հարցին ի պատասխան ասաց, որ պատրաստվում է բողոքարկել։
Նշենք, որ Դաինելյանը էլեկտրոնային ծխախոտն օգտագործել էր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ընդմիջմանը՝ Արման Եղոյանի հետ բանավեճի ընթացքում։
Մանրամասները՝ տեսանյութում։