Հայաստանի խիզախ զիջումները հնարավոր են դարձնում այս վերջին քայլը․ Ֆրանսիան, Գերմանիան և Իսպանիան ողջունել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտը

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՄ մի շարք երկրների արտաքին քաղաքական գերատեսչություններ ողջունել են Հայաստանի և Ադրեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը։

«Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հաջող ավարտի մասին հայտարարությունը։ Ֆրանսիան հույս է հայտնում, որ պայմանագիրը կստրորագրվի սեղմ ժամկետներում»,-ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Միաժամանակ, Փարիզը նշում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը՝ երկու պետությունների տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության հարգմամբ, պետք է Հարավային Կովկասին հնարավորություն ընձեռի դառնալ խաղաղության, ինտեգրման և համագործակցության գոտի բաց սահմաններով՝ ի շահ տարածաշրջանի բնակչության։

Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն էլ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության հասնելու մասին լուրերը հույս են ներշնչում։ Ըստ նրա՝ տասնամյակների թշնամությունից և պատերազմից հետո փաստը, որ կայուն խաղաղությունն այժմ հասանելի է, կարևոր է տարածաշրջանի համար և նրա սահմաններից դուրս:

«Երկար բանակցություններից հետո Հայաստանի խիզախ զիջումները հնարավոր են դարձնում այս վերջին քայլը ճանապարհին, որի ընթացքում մենք ուղեկցել ենք երկու երկրներին: Կոչ եմ անում երկու կողմերին այժմ ստորագրել խաղաղության պայմանագիրը»,- ասել է Բերբոքը։

Մադրիդը ևս ողջունել է բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը։

«Իսպանիան ողջունում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև համաձայնագրի լուրը և հույս ունի, որ այս հայտարարությունը կհանգեցնի երկու երկրների միջև վերջնական համաձայնագրի կնքմանը։ Իսպանիան վերահաստատում է իր հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը»,- ասվում է Իսպանիայի ԱԳՆ-ի հայտարարությունում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի