Գնդակն այժմ ՌԴ-ի դաշտում է․ ԵՄ-ն, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ողջունել են ԱՄՆ-Ուկրաինա հանդիպման արդյունքները

Լուրեր

06.04.2026 | 19:00
Ստեղծել ենք լուրջ հարվածային ԱԹՍ-ներ, հրետանի․ զորահանդեսին կցուցադրվի ՀՀ-ի ռազմարդյունաբերական արտադրանքը․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 18:48
Էրիթրեայի հավաքականի 7 ֆուտբոլիստներ անհետացել են Հարավային Աֆրիկայում խաղից հետո
06.04.2026 | 18:35
Հայկ Սարգսյանի զինծառայության փոփոխությունների փաթեթը հանձնաժողովում մերժվեց
06.04.2026 | 18:27
ՀԱԿ-ը ընտրություններին կմասնակցի առանձին․ «Ուժեղ Հայաստան»-ի հետ դաշինքը չի կայացել
06.04.2026 | 18:17
Որքան է ծախսել «Լուսավոր Հայաստան»-ը․  Մարուքյանը կուսակցության ֆինանսավորմանը մասնակցություն չի ունեցել
06.04.2026 | 18:10
Ղազախստանը ՀԿԵ-ն ձեռք բերելու բանակցություն չի վարում // Դավթյանը՝ Աշխարհի գավաթի հաղթող․ ԼՈՒՐԵՐ
06.04.2026 | 18:01
Ղազախստանը բանակցություններ չի վարում Հայաստանի երկաթուղիների ռուսական կոնցեսիայի ձեռքբերման շուրջ
06.04.2026 | 17:54
10 մլն ռուբլու պարտքի պատճառով խոշտանգման գործը հասել է դատարան․ ՔԿ
06.04.2026 | 17:45
ՔՊ-ն Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը
06.04.2026 | 17:34
Խաբիբ Նուրմագոմեդովը ներկա է եղել «Ռեալի» մարզմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 17:22
Քննարկվել են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի կազմակերպմանն ու անցկացմանը վերաբերող հարցեր
06.04.2026 | 17:12
«Մանչեսթեր Սիթիից» հաստատել են, որ Բերնարդու Սիլվան կհեռանա
06.04.2026 | 17:03
Իսրայելի կողմից նոր հարված է հասցվել Իրանի Հարավային Պարս գազային օբյեկտին
06.04.2026 | 16:51
ՌԴ-ում հաստատել են գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Օտրոշչենկոյի մահը Ղրիմում՝ Ան-26 ինքնաթիռի կործանման հետևանքով 
06.04.2026 | 16:40
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Մոնտե Կառլոյի «Մասթերսից»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՄ իշխանությունները և մի շարք եվրոպացի առաջնորդներ բարձր են գնահատել և ողջունել են Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունների արդյունքները և Կիևի հավանությունը 30-օրյա հրադադար հաստատելու՝ ԱՄՆ առաջարկին, եթե Ռուսաստանը համաձայնի դրան: Մասնավորապես, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ԵՄ-ն ողջունում է Ջիդդայից ստացված լուրերը ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերաբերյալ, ներառյալ՝ հրադադարի մասին համաձայնագրի առաջարկը և ԱՄՆ հետախուզական տվյալների փոխանակման ու անվտանգության աջակցության վերսկսումը:

«Սա դրական զարգացում է, որը կարող է քայլ լինել Ուկրաինայի համար համապարփակ, արդար և տևական խաղաղության ճանապարհին։ Գնդակն այժմ Ռուսաստանի դաշտում է։ ԵՄ-ն պատրաստ է իր գործընկերների հետ միասին կատարել իր ամբողջական դերը գալիք խաղաղ բանակցություններում»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ևս ողջունել է հանդիպման արդյունքները։

«Ես ողջունում եմ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև այսօր Ջիդդայում կայացած քննարկումների ընթացքում ձեռք բերված առաջընթացը, մասնավորապես, հնարավոր 30-օրյա հրադադարի գաղափարի վերաբերյալ։ Գնդակն այժմ ակնհայտորեն Ռուսաստանի դաշտում է»,- նշել է Մակրոնը՝ հավելելով, որ Ֆրանսիան և գործընկերները հավատարիմ են մնում ամուր և տևական խաղաղությանը՝ ապահովված Ուկրաինայի անվտանգության ամուր երաշխիքներով:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն իր հերթին հայտարարել է, որ այժմ Ռուսաստանի գործն է դադարեցնել մարտերը։

«Ինչպես ասել են և՛ ամերիկյան, և՛ ուկրաինական պատվիրակությունները, գնդակն այժմ գտնվում է ռուսական դաշտում»,- ասվում է Սթարմերի հայտարարության մեջ։

Նա շնորհավորել է  և՛ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, և՛ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «ուշագրավ բեկման համար»։ Սթարմերը  նշել է, որ կօգտագործի համաշխարհային առաջնորդների հանդիպումը, որը Բրիտանիան հրավիրում է շաբաթ օրը՝ քննարկելու հաջորդ քայլերը:

«Մենք պատրաստ ենք օգնել վերջ տալ այս պատերազմին արդար և մշտական ​​ձևով, որը թույլ կտա Ուկրաինային վայելել իր ազատությունը»,- ասել է  Բրիտանիայի վարչապետը։

Նմանատիպ կարծիք է հայտնել նաև Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին՝ ողջունելով բանակցությունների արդյունքները։

«Իտալիան լիովին աջակցում է ԱՄՆ-ի ջանքերին՝ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ՝ հասնելու արդար խաղաղության, որը երաշխավորում է Ուկրաինայի երկարաժամկետ անվտանգությունը: Այժմ որոշումը Ռուսաստանինն է»,- ասվում է Իտալիայի կառավարության հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ նախօրեին Ուկրաինայի և ԱՄՆ-ի բանակցություններից հետո երկու երկրները համատեղ հայտարարության մեջ նշել էին, որ Սպիտակ տունը «անհապաղ կվերացնի հետախուզական տվյալների փոխանակման դադարը և կվերսկսի Ուկրաինային անվտանգության աջակցությունը»:

Կիևը նաև «պատրաստակամություն է հայտնել ընդունելու անհապաղ, միջանկյալ 30-օրյա հրադադարի հաստատման ԱՄՆ-ի առաջարկը, որը կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ, որը ենթակա է ընդունման և միաժամանակ իրականացման Ռուսաստանի Դաշնության կողմից»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի