Արցախի կառավարության նախկին ղեկավար Ռուբեն Վարդանյանը Բաքվում դատավարությանը հյուծված տեսք ուներ․ Figaro-ի անդրադարձը

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

Ադրբեջանի կողմից 2023 թվականին Արցախի գրավման ժամանակ այլ ղեկավարների հետ գերեվարված ԼՂ կառավարության նախկին ղեկավարը հացադուլ է սկսել զինվորական դատարանում իր դատավարության շրջանակում։ Երեքշաբթի  ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հրապարակած լուսանկարում նա շատ նիհար տեսք ունի, գրում է ֆրանսիական Figaro-ն։

Նշվում է, որ նրանց, որոնք գիտեին Արցախում, Հայաստանում և նրա սահմաններից դուրս հայտնի Ռուբեն Վարդանյանի կլոր ու կենսուրախ դեմքը, ադրբեջանական պետական ​​լրատվամիջոցների կողմից ցուցադրված ռազմագերու լուսանկարը դժվար թե որևէ մեկին անտարբեր թողնի։ Ռուսաստանաբնակ հայ միլիարդատերը, որը կարճ ժամանակով ղեկավարել է ինքնահռչակ հանրապետության կառավարությունը 2022 թվականին, զինվորական տրիբունալի նիստերի դահլիճում հայտնվել է հյուծված դեմքով՝ հացադուլ սկսելուց գրեթե մեկ ամիս անց։

Լրատվամիջոցը նշում է՝ բարերարը, որը 2020 թվականի պատերազմից հետո եկել էր Ռուսաստանից՝ աջակցելու Ադրբեջանի սպառնալիքի տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, գերի է ընկել 2023 թվականի վերջին Բաքվի սանձազերծած կայծակնային պատերազմի ժամանակ՝ անկլավը վերահսկողության տակ առնելու համար։

Հունվարի 17-ից նա և 15 այլ արցախցի նախկին ղեկավարներ, որոնք նույնպես գերի են, ներկայացել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի ռազմական դատարան՝ «ահաբեկչության», «անջատողականության» և «ռազմական հանցագործությունների» մեղադրանքով։ Լսումներին թույլ չեն տալիս ոչ մի լրագրողի, դիտորդի կամ միջազգային կազմակերպության մասնակցել:

Մարտի սկզբին իր ընտանիքի միջոցով հրապարակված աուդիո հաղորդագրության մեջ Ռուբեն Վարդանյանը բացատրել է հացադուլ սկսելու իր որոշումը։ Նրա որդին՝ Դավիթ Վարդանյանը, որը ժամանակ առ ժամանակ կարողանում է հեռախոսով խոսել հոր հետ, ասել է, որ ավելի քան երբևէ անհանգստացած են, սակայն հայրը կարծում է, որ հացադուլը միակ ելքն է։

Ֆրանսիայում Արցախի նախկին ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանն էլ նշել է՝ «կասկած չկա, որ Ադրբեջանի նախագահը պատրաստ է թույլ տալ, որ Ռուբեն Վարդանյանը մահանա»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի