Թրամփը Զելենսկիին կրկին Սպիտակ տուն է հրավիրել

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և ՌԴ-ի պատվիրակությունները կհանդիպեն Ուկրաինայի հարցով «այսօր կամ վաղը», գրում է Reuters-ը։

«Հուսանք, որ Ռուսաստանը կհամաձայնի հրադադարին։ Մենք կհանդիպենք Ռուսաստանի հետ այսօր կամ վաղը»,- ասել է Թրամփը։

Բացի այդ, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ նախատեսում է հեռախոսազրույց ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը, նրա կարծիքով, տեղի կունենա «այս շաբաթ», քանի որ «տանգոյի համար երկուսն են պետք»։

«Միացյալ Նահանգները Ռուսաստանին կհաղորդի, որ Մոսկվայի փոխադարձությունը խաղաղության հասնելու բանալին է»,- նշել է նա՝ հավելելով, որ Ուկրաինան համաձայնել է հրադադարին և հուսով են, որ Ռուսաստան նույնպես կհամաձայնի։

Եթե Պուտինը համաձայնի հրադադարի, ապա նա «75 տոկոսով» կլինի Ուկրաինայում խաղաղության հասնելու ճանապարհին, հավելել է ԱՄՆ նախագահը։ Նա նաև հույս է հայտնել, որ հրադադարը ուժի մեջ կմտնի «առաջիկա մի քանի օրերի ընթացքում»։

Բացի այդ, ԱՄՆ նախագահը նշել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին կրկին կհրավիրի Սպիտակ տուն։

Հարցին՝ արդյո՞ք Զելենսկին հրավիրվել է Սպիտակ տուն,  Թրամփը պատասխանել է. «Իհարկե»:

Ի դեպ, ռուսական կողմը դեռևս չի հայտարարել Թրամփի և Պուտինի միջև զրույցի մասին։ Սակայն ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Ռուսաստանը «չի բացառում առաջիկա մի քանի օրերի ընթացքում ԱՄՆ ներկայացուցիչների հետ շփումները»։

Հիշեցնենք, որ երեքշաբթի Ուկրաինայի և ԱՄՆ-ի բանակցություններից հետո երկու երկրները համատեղ հայտարարության մեջ նշել էին, որ Սպիտակ տունը «անհապաղ կվերացնի հետախուզական տվյալների փոխանակման դադարը և կվերսկսի Ուկրաինային անվտանգության աջակցությունը»:

Կիևը նաև «պատրաստակամություն է հայտնել ընդունելու անհապաղ, միջանկյալ 30-օրյա հրադադարի հաստատման՝ ԱՄՆ-ի առաջարկը, որը կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ, որը ենթակա է ընդունման և միաժամանակ իրականացման Ռուսաստանի Դաշնության կողմից»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի