Փաշինյանը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ ՀՀ-Ադրբեջան խաղաղության հաստատման հարցեր է քննարկել
Քաղաքականություն
11.03.2025 | 14:43
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵԽ գործընկերությանը, կազմակերպության աջակցությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը և տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցերի։