Ռուսական զորքերն Ուկրաինային հարվածել են բալիստիկ հրթիռով և 126 անօդաչուով

Լուրեր

26.06.2026 | 13:52
Սեդա Սաֆարյանի՝ «Վերադարձ անցյալին չի լինելու» արտահայտությունը գնահատականի արժանացե՞լ է․ Խուդոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 13:46
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
26.06.2026 | 13:42
Մհեր Գրիգորյանը ԱՄՆ Անկախության օրվա միջոցառմանը խոսել է հայ-ամերիկյան հարաբերությունների և ԹՐԻՓՓ նախագծի մասին
26.06.2026 | 13:38
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Հայաստանից հետո Ադրբեջան կայցելի
26.06.2026 | 13:36
Բրյուսելում կայացել է Հայաստան-ԵՄ անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների երկրորդ նիստը
26.06.2026 | 13:31
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի էլ-փոստին ընտրակաշառք տալու առաջարկ է ուղարկել. նախաձեռնվել է քրեական վարույթ
26.06.2026 | 13:23
Սաֆարյանն ասել է՝ կուսակցական գործունեություն չի ծավալել, չնայած՝ ուժի ցուցակում է եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 13:12
Ալեն Սիմոնյանը ներողություն չի խնդրի Ռոբերտ Քոչարյանից. երկրորդ նախագահը պարտվել է դատարանում
26.06.2026 | 12:57
ՍԴ-ի ներկայացված կազմը լեգիտիմության խնդիր ունի․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 12:45
Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնող նավի
26.06.2026 | 12:34
«Միասնության թևերը» միջնորդեց կասեցնել ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 12:27
ԲՀԿ ներկայացուցիչը միջնորդեց ընտրությունների արդյունքների վիճարկման գործը քննել ՍԴ ամբողջ կազմով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 12:24
Ալխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածության համար
26.06.2026 | 12:19
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ «40-օրյա ազդեցության գործողության» մասին՝ պատերազմը դադարեցնելու համար
26.06.2026 | 12:10
ՌԴ-ն ամբողջությամբ արգելեց ՀՀ-ից ձկան ներմուծումը // Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ռուսական զորքերը լույս մարտի 11-ի գիշերն Ուկրաինայի ուղղությամբ արձակել են «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռ և 126 անօդաչու թռչող սարք։Այս մասին հայտնում է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։

Ըստ ուկրաինացի զինվորականների՝ տեղական ժամանակով 08:00-ի դրությամբ Խարկովի, Պոլտավայի, Սումիի, Չեռնիգովի, Կիևի, Ժիտոմիրի, Վիննիցայի, Դնեպրոպետրովսկի, Զապորոժիայի, Օդեսայի և Խերսոնի շրջաններում հրթիռ է խոցվել և 79 անօդաչու թռչող սարք։

Ռուսական հարձակման արդյունքում տուժել են Դոնեցկի, Օդեսայի, Խարկովի, Սումիի և Կիևի շրջանները։

Օդեսայում հրդեհվել են վառելիքի տանկերը, մասնավոր բնակելի շենքը, մանկական խաղալիքներով պահեստը։ Նախնական տեղեկություններով՝ զոհեր և վիրավորներ չկան:Այս մասին  հայտնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը։

Կիևի մարզում տներ են վնասվել, Խարկովի մարզում՝ պահեստներ և գյուղտեխնիկա, Բալակլեյա քաղաքում մեկ մարդ է տուժել։

Սումիի շրջանում հարված է հասցվել սահմանամերձ բնակավայրերից մեկին, խոշոր հրդեհ է բռնկվել բնակելի հատվածում։ Նախնական տվյալներով՝ վիրավորվել է մեկ մարդ, վնասվել են բազմաբնակարան շենքեր, մասնավոր բնակելի շենքեր, ավտոմեքենաներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի