Բայրամովը կրկին որպես խաղաղության խոչընդոտ նշել է «ՀՀ Սահմանադրությունն ու ռազմականացումը»

Լուրեր

03.09.2026 | 23:17
Հայտնի են Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո գրանցված թունավորման հնարավոր պատճառները. ՍԱՏՄ-ն մանրամասնել է
03.09.2026 | 22:59
Արևային կայանների ոլորտում արձանագրված խախտումների հետևանքով ՀԷՑ-ը կրել է մոտ 2 մլրդ դրամի վնաս. Պետրոսյան
03.09.2026 | 22:51
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան գրեթե ամբողջ շաբաթ
03.09.2026 | 22:40
Պետք է այնպես անենք, որ փրկարարի աշխատանքը մարդն ընկալի որպես իր կյանքի ճանապարհ. Փաշինյան
03.09.2026 | 22:13
Բաքվում երկու անձ փորձել է նավթ գողանալ խողովակաշարից, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել
03.09.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.09.2026 | 21:44
Uber-ը Լոնդոնում ուղևորների համար գործարկել է անօդաչու ռոբոտաքսի ծառայությունը
03.09.2026 | 21:28
Երևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինեն
03.09.2026 | 21:14
Ռուսական բազան կհեռանա՞ ՀՀ-ից․ Պուտինը բացեց թեման, Փաշինյանն արձագանքեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 21:00
Ադրբեջանցիների հետ կոնֆերանսի մասնակցելով ես ՀՀ-ի գլխին արհավիրքներ չեմ բերել․ ՔՊ-ն է ծանր հետևանքներ բերել․ Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 20:45
Նալբանդյանը հերքում է, թե Փաշինյանի «սրտի օլիգարխ»-ն է․ վարույթ հարուցվեց 88 սուպերմարկետի գործունեության շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 20:30
Ատոմակայանի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին
03.09.2026 | 20:14
Վահագն Խաչատուրյանն ու Միլոշ Վիստերչիլը քննարկել են հայ-չեխական հարաբերությունների զարգացումը
03.09.2026 | 20:00
Բացառո՛ւմ եմ սեպտեմբերի 3-ի կրկնությունը սպառնալիքների ներքո․ պիտի դադարեցնենք մեկ կենտրոնից կախվածությունը․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 19:45
Բիտումի ներմուծման ծավալն ու միջին արժեքը աճել են
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանը, իբր, «դեռևս տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի նկատմամբ, երկրում կան ռևանշիստական ​​տրամադրություններ, այս ամենը շարունակում է խոչընդոտ հանդիսանալ Բաքվի և Երևանի միջև տևական խաղաղության հաստատմանը»։ Այս մասին նա հայտարարել է Աստանայում իր ղազախ գործընկեր Մուրատ Նուրթլեուի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նա շնորհակալություն է հայտնել Ղազախստանին անցյալ տարվա մայիսին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցությունների հարթակ տրամադրելու համար։ Ըստ Բայրամովի՝ այդ քայլը ցույց է տալիս, որ Ղազախստանը մեծ նշանակություն է տալիս Բաքու-Երևան խաղաղության գործընթացին։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական ​​հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը բավականին մեծ ճանապարհ է անցել։ Չնայած դրան, տևական խաղաղության ճանապարհին բազմաթիվ խոչընդոտներ են մնում։ Հիմնականը Հայաստանի Սահմանադրության մեջ պահպանվող տարածքային պահանջներն են Ադրբեջանի նկատմամբ, այդ երկրի արագ ռազմականացումն ու ռևանշիստական ​​տրամադրությունների աճը»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի