Զանգվածային հարձակում Մոսկվայի և Մոսկվայի մարզի վրա․ զոհ և վիրավորներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 22:04
Թրամփը հայտարարել է, թե չի կարծում, որ Իրանի գերագույն առաջնորդը մահացել է
26.08.2026 | 21:49
Հրդեհ Մյասնիկյան պողոտայում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
26.08.2026 | 21:43
Վարչապետը նոր նշանակում է արել
26.08.2026 | 21:30
«Էրդողանը մահացել է» գրառման հրապարակումից հետո Թուրքիայում հետաքննություն է սկսվել
26.08.2026 | 21:16
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայում
26.08.2026 | 21:10
Գումարը հատկացվեց, ծրագիրը չգնվեց․ 3 տարի անց ՊԵԿ-ը կրկին ուզում է «Chainalysis Reactor»-ը 
26.08.2026 | 20:55
Թրամփը մեկնաբանել է ԿՀՎ ղեկավարի Մոսկվա կատարած այցը
26.08.2026 | 20:41
«Քուչի պանյատներո՞վ եք պատկերացնում էս երկրի կառավարումը»․ լարված իրավիճակ՝ Չախոյանի ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 20:27
Բիլ Գեյթսն առաջարկել է ԱԲ-ի հարկ սահմանել՝ մարդկանց մեքենաներով փոխարինելուն զուգընթաց
26.08.2026 | 20:13
Մի փունջ կոռուպցիա նվեր եմ տվել ձեզ, ձեր քննչականը, իհարկե, գործ չի հարուցի․ Մեսրոպ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 20:00
Որտե՞ղ է Ռոբերտ Քոչարյանի և Նաիրի Հունանյանի հանդիպման ձայնագրությունը. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 19:47
Չինաստան-Նեպալ սահմանին ջրհեղեղի հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել, ավելի քան 380 զբոսաշրջիկ անհետ կորել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 19:33
Անկրկնելի գոլ՝ Պարագվայի առաջնությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 19:27
Գերագույն հոգևոր խորհուրդը ժողով է անցկացրել և հայտարարություն տարածել եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ
26.08.2026 | 19:21
ՊՆ-ում տեղի է ունեցել ԶՈւ-ում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերով միջգերատեսչական խմբի առաջին նիստը
Բոլորը

Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Մոսկվայի և Մոսկվայի մարզի վրա մարտի լույս 11-ի գիշերը։ Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, փոխանցում է Meduza-ն։

Նրա տեղեկացմամբ՝ առավոտյան ժամը 08:45-ի դրությամբ՝ ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են 74 ուկրաինական անօդաչու թռչող սարք, որոնք թռչում էին դեպի Մոսկվա: Քաղաքապետն ասել է, որ սա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի ամենազանգվածային հարձակումն է Մոսկվայի վրա։

Սոբյանինը հայտնել է, որ Մոսկվայի հարավում գտնվող Դոմոդեդովսկայա փողոցում շենքի տանիքը «մի փոքր» վնասվել է կործանված անօդաչու թռչող սարքի ընկնելու պատճառով։ Անօդաչու թռչող սարքի բեկորներ են հայտնաբերվել Մոսկվայի Կապոտնյա շրջանում։

Մոսկվայի մարզում (Մերձմոսկվայում) մեկ մարդ է մահացել, երեքը վիրավորել են, հայտնել է նահանգապետ Անդրեյ Վորոբյովը Telegram-ի իր ալիքում։

Baza Telegram ալիքն էլ հայտնում է, որ  հարձակման հետևանքով վիրավորվել է ութ մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Յոթ մարդ, այդ թվում՝ երեխաներ, հոսպիտալացվել են։ Baza-ի տեղեկություններով՝ Մոսկվայի մարզի Դոմոդեդովո շրջանի «Միրատորգ» ավտոկայանատեղիում անվտանգության աշխատակից է մահացել։

«Ռոսավիացիա»-ն ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Մոսկվայի «Շերեմետևո», «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում՝ անօդաչու սարքերի հարձակումների պատճառով։ Սամարայի օդանավակայանն ընդունել է 10 չվերթ դեպի Մոսկվա։

Անօդաչու թռչող սարքի բեկորների անկման հետևանքով վնասվել է «Դոմոդեդովո» կայարանի երկաթուղային ենթակառուցվածքը, ինչը խափանումներ է առաջացրել մերձքաղաքային գնացքների չվացուցակում։

Մարտի 11-ի առավոտից Մոսկվայի շրջանի հարավային և հարավ-արևելյան մի քանի քաղաքների բնակիչներ հայտնել են պայթյունների մասին՝ Ռամենսկոե, Սերպուխովա, Կաշիրա, Կոլոմնա, Վոսկրեսենսկի և Դոմոդեդովո:

ՌԴ ՊՆ-ն էլ հայտարարել է, որ գիշերը ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են 337 ուկրաինական անօդաչու թռչող սարք, որոնցից 91-ը՝ Մոսկվայի շրջանի, 126-ը՝ Կուրսկի շրջանի վրա։ Բացի այդ, Բելգորոդի մարզում խոցվել է 25 անօդաչու թռչող սարք, Ռյազանում՝ 22, Կալուգայի շրջանում՝ 10, Լիպեցկի և Օրյոլի շրջաններում՝ ութը, Վորոնեժում՝ վեցը, Նիժնի Նովգորոդում՝ երեքը։ Լիպեցկի մարզում մեկ մարդ տուժել է Ստանովլյանսկի շրջանի M-4 մայրուղու վրա անօդաչու թռչող սարքի անկման հետևանքով։

Սա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի ամենազանգվածային հարձակումն է ռուսական շրջանների վրա ռուս-ուկրաինական լայնածավալ պատերազմի ընթացքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի