Կիևը ԱՄՆ-ի հետ բանակցություններում կառաջարկի ՌԴ-ի հետ մասնակի հրադադար․ ԶԼՄ-ներ

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինան մասնակի հրադադար է առաջարկելու Սաուդյան Արաբիայում մարտի 11-ին ԱՄՆ-ի հետ նախանշված հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է The Financial Times-ը՝ վկայակոչելով պաշտոնյաներին։

Նշվում է, որ ուկրաինական կողմը բանակցությունների ընթացքում կփորձի համոզել ԱՄՆ-ին վերսկսել հետախուզական տեղեկատվության փոխանակումը և ռազմական օգնության մատակարարումը։ Այդ նպատակով Կիևը պատրաստ է Ռուսաստանին առաջարկել դադարեցնել անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հեռահար հարվածներն ու ռազմական գործողությունները Սև ծովում: Ուկրաինացի պաշտոնյաներից մեկը FT-ին ասել է, որ Կիևն այժմ ցանկանում է բարելավել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ:

Եվրոպացի երկու պաշտոնյաներ ասել են, որ Ուկրաինայի իշխանությունները հրադադարի շուրջ բանակցություններում առաջընթացը կապում են ԱՄՆ-ի ռազմական և հետախուզական օգնության վերականգնման հետ:

Սպասվում է, որ մարտի 11-ին Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում կկայանա Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպումը։ Ամերիկյան կողմից պատվիրակության կազմում լինելու են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և Մերձավոր Արևելքում Թրամփի բանագնաց Սթիվ Ուիթկոֆը։ Ուկրաինայի պատվիրակությունը կգլխավորի նախագահի գրասենյակի  ղեկավար Անդրեյ Երմակը։

Reuters գործակալությունն էլ, վկայակոչելով երկու ամերիկացի պաշտոնյաների, գրում է, որ ամերիկյան կողմը բանակցություններում նախատեսում է պարզել՝ արդյո՞ք Կիևը պատրաստ է զիջումների գնալ պատերազմի դադարեցման համար։ Աղբյուրներից մեկն ասել է, որ ԱՄՆ պատվիրակությունը նաև «հետևելու է նշաններին, որ ուկրաինացիները լրջորեն են տրամադրված հարաբերությունները բարելավելու հարցում»՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ Սպիտակ տանը տեղի ունեցած վիճաբանությունից հետո։

«Չի կարելի ասել՝ «ես խաղաղություն եմ ուզում» և «ես հրաժարվում եմ փոխզիջումներից»»,- Reuters-ին ասել է ամերիկացի պաշտոնյան:

«Մենք ցանկանում ենք տեսնել՝ արդյո՞ք ուկրաինացիները շահագրգռված են ոչ միայն խաղաղությամբ, այլ իրատեսական խաղաղությամբ։ Եթե նրանց հետաքրքրում են միայն 2014 կամ 2022 թվականների սահմանները, դա ինչ-որ բան է ասում»,-ասել է մեկ այլ աղբյուր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի