Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մոտ է Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը վերսկսելուն

Լուրեր

09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտ է Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը վերսկսելուն, գրում է Axios-ը։

Տվյալների փոխանակման դադարը, որը հիմնականում ուղղված էր Ռուսաստանի դեմ հարձակողական գործողությունների հետախուզական տվյալների փոխանակմանը, զգալի դժվարություններ է ստեղծել ուկրաինացի զինվորականների համար: Նախագահական ինքնաթիռում լրագրողը Թրամփին հարցրել է՝ արդյո՞ք նա կքննարկի Ուկրաինայի հետ հետախուզության տվյալների փոխանակման արգելափակումը վերացնելու հարցը:

«Մենք գրեթե արել ենք դա»,- պատասխանել է Թրամփը։

Նա նշել է, որ կարծում է՝ Ուկրաինան կստորագրի ԱՄՆ-ի հետ օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիր, սակայն շեշտել է, որ ցանկանում է՝ Ուկրաինան «խաղաղություն ցանկանա, և առայժմ նրանք դա ցույց չեն տվել այնքանով, որքանով պետք է»։

«Բայց ես կարծում եմ, որ նրանք կանեն դա, և ես կարծում եմ, որ դա ակնհայտ կդառնա առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Նրա խոսքերը հնչում են երեքշաբթի Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաների միջև նախատեսված առանցքային հանդիպումից առաջ, որը կկենտրոնանա եռամյա պատերազմում հնարավոր հրադադարի վրա:

Թրամփը նշել է, որ հույս ունի այս շաբաթ առաջընթաց գրանցել այդ հարցում և ընդգծել՝ կարծում է, որ Սաուդյան Արաբիայում հանդիպումը լավ արդյունքներ կտա։ Նա, սակայն, չի ասել՝ արդյո՞ք ԱՄՆ-ը կվերացնի Ուկրաինա զենքի մատակարարման կասեցումը, որը սահմանվել էր մեկ շաբաթ առաջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի