Ըստ ԳԱԱ-ի՝ Հայաստանում այսօր գրանցված երկրաշարժը 5.2 մագնիտուդ ուժգնություն է ունեցել

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սույն թվականի մարտի 8-ին՝ տեղական ժամանակով 09:26:57 (UTC 05:26:57), Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրվել է 5.2 մագնիտուդ ուժգնությամբ, օջախի 10 կմ խորությամբ երկրաշարժ: Սեյսմիկ ազդեցության ինտենսիվությունը էպիկենտրոնում, ըստ MSK-64 սանդղակի, գնահատվում է 7 բալ ուժգնության․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։

Երկրաշարժն արձանագրել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում 2025թ. տարեսկզբից շահագործման հանձնված հայ-չինական ավտոմատացված սեյսմաերկրադինամիկական համակարգը:

Երկրաշարժի էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության՝ 40.931, արևելյան երկայնության՝ 44.268: Էպիկենտրոնը գտնվում է ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, Վանաձոր քաղաքից՝ 21 կմ հյուսիս-արևմուտք, ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքից՝ 37 կմ հյուսիս-արևելք: Երկրաշարժի օջախի լիցքաթափումը մինչև ներկա պահը ուղեկցվում է 10-ից ավելի հետցնցումներով, որոնցից 4-ի ուժգնությունը գնահատվել է ML=1.8÷3.4 միջակայքում: Այդ պրոցեսը ներկայում շարունակվում է և, ըստ Բաֆի օրենքի, տեղի ունենալիք առավելագույն հետցնցման մագնիտուդի արժեքը կարող է գնահատվել ML=4.0, հայտնում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտը:

Հիշեցնենք, որ ըստ ՆԳՆ ՓԾ-ի տարածած հաղորդագրության, այսօր արձանագրված երկրաշարժը 4․6 մագնիտուդով է եղել։