Սպառնում են խաղաղությանը․ Թուրքիայի ԱԳՆ-ն՝ Սիրիայում կառավարական ուժերի և Ասադի կողմնակիցների բախումների մասին

Լուրեր

24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
24.06.2026 | 20:24
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել
24.06.2026 | 20:10
Զինվորի տունը՝ նաև երեխաների համար․ վերականգնողական նոր բաժանմունք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:00
Վստահ եմ՝ Պուտինը կշնորհավորի Նիկոլ Փաշինյանին․ ՌԴ շահից է բխում՝ հայ ժողովրդի ընտրած իշխանության հետ գործակցել․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 19:55
Նավթային գերտերություն՝ առանց բենզինի․ ինչ է կատարվում Ռուսաստանում. ՏԵՍԱՆՅՈւԹ
24.06.2026 | 19:47
«Մինչև գումարի հարցը չլուծվի՝ դուրսգրում չի լինի». հայրը ահազանգում է, հիվանդանոցը՝ հերքում 
24.06.2026 | 19:34
Որքա՞ն արժե ծիրանը․ գյուղացիները բերքի իրացման այլընտրանքներ են փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 19:21
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
24.06.2026 | 19:14
Կրեմլը հերքում է Պետդումայի ընտրությունները հետաձգելու վերաբերյալ լուրերը
24.06.2026 | 19:00
Ալիևն ասում էր՝ ՀՀ-ն բանակ չպիտի ունենա՝ զորավարժություն արեցինք, միջանցք չեղավ՝ ԹՐԻՓՓ է, «Արևմտյան Ադրբեջանը» ևս ներքին պրոպագանդա է․ Էմիլ Օրդուխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անկարան հանդես է գալիս ցանկացած գործողության դեմ, որն ուղղված է ճնշելու սիրիացի ժողովրդի՝ խաղաղ ու բարգավաճ ապրելու իրավունքը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Օնջու Քեչելին՝ մեկնաբանելով սիրական Լաթաքիայում կառավարական ուժերի և նախկին նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների միջև բախումները, գրում է Անադոլուն։

Նա նշել է, որ Թուրքիան ամուր աջակցում է սիրիական ժողովրդին ու կառավարությանը։ Անկարան կոչ է անում թույլ չտալ նման սադրանքներ, որոնք սպառնում են Սիրիայում և տարածաշրջանում խաղաղությանը։ Քեչելին ասել է, որ ներկայում ինտենսիվ ջանքեր են գործադրվում Սիրիայում անվտանգության ու կայունության հաստատման համար, և որ  անվտանգության ուժերի վրա հարձակումները երկրի համար վճռական պահին կարող են վնաս հասցնել Սիրիայում միասնության ու համերաշխության ապահովմանը։

Հավելենք, որ ըստ տեղեկությունների՝ հավելյալ զորքեր և ռազմական տեխնիկա է ուղարկվել Լաթաքիա և Տարտուս։ Նշվում է, որ տարածաշրջանում գործողությունների շրջանականն ընդլայնվում է՝ ուղղված Ասադի կողմնակից նախկին զինվորականների ձերբակալմանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ավելի քան 70 մարդ է զոհվել, տասնյակները՝ վիրավորվել Սիրիայում կառավարական անվտանգության ուժերի և նախկին նախագահ Բաշար Ասադին հավատարիմ զինյալների միջև մարտերի ընթացքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի