Սիրիայում Ասադի կողմնակիցների և կառավարական ուժերի բախումների հետևանքով ավելի քան 70 մարդ է զոհվել

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ավելի քան 70 մարդ է զոհվել, տասնյակները՝ վիրավորվել Սիրիայում կառավարական անվտանգության ուժերի և նախկին նախագահ Բաշար Ասադին հավատարիմ զինյալների միջև մարտերի ընթացքում։ Այս մասին գրում է Al Arabiya-ն՝ վկայակոչելով AFP-ին։

«Ավելի քան 70 մարդ սպանվել է, տասնյակ մարդիկ վիրավորվել և գերի են ընկել սիրիական ափին Պաշտպանության և ներքին գործերի նախարարության ներկայացուցիչների և լուծարված ռեժիմի բանակի զինյալների միջև արյունալի բախումների և դարանակալումների հետևանքով»,- ասվում է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի (SOHR)  հայտարարության մեջ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հինգշաբթի կառավարական ուժերի և Ասադի կողմնակիցների միջև տեղի ունեցած մարտերը 48 մարդու կյանք են խլել ծովափնյա Ջաբլե քաղաքում և հարակից գյուղերում, և որ դրանք «ամենակատաղի հարձակումներն են նոր իշխանությունների դեմ դեկտեմբերին Ասադի տապալումից ի վեր»: Այս շաբաթ տեղի ունեցած անկարգությունների զոհերի ընդհանուր թիվը դեռ հայտնի չէ։ SOHR-ը նշում է, որ Ասադի կողմնակից գրոհայինները սպանել են անվտանգության 16 աշխատակիցների, ինչպես նաև պաշտոնանկ արված նախագահի հետ կապ ունեցող 28 գրոհայինի ու չորս խաղաղ բնակիչների։

Ավելի վաղ մարտերը տեղի էին ունեցել միջերկրածովյան ափամերձ Լաթաքիա նահանգում, որը Ասադի ալավիական փոքրամասնության կենտրոնն է, որոնք նրա կառավարման ընթացքում համարվում էին իրեն աջակցության ամրոցներ:

Լաթաքիայի անվտանգության աշխատակից Մուստաֆա Քնեյֆաթին ասել է, որ «լավ ծրագրված և կանխամտածված հարձակման ժամանակ Ասադի զինյալների մնացորդների մի քանի խմբեր հարձակվել են իրենց դիրքերի և անցակետերի վրա»՝ թիրախավորելով պարեկներին Ջաբլեի շրջանում»։ Նա նշել է , որ հարձակման հետևանքով իրենց կողմից բազմաթիվ զոհեր ու վիրավորներ կան։

Գործողության ընթացքում անվտանգության ուժերը ձերբակալել են ռազմաօդային ուժերի հետախուզության նախկին ղեկավարին՝ Ասադի ընտանիքի ամենավստահելի անվտանգության գործակալություններից մեկին, հաղորդում է SANA պետական ​​լրատվական գործակալությունը:

«Ջաբլա քաղաքում մեր ուժերին հաջողվել է ձերբակալել հանցավոր գեներալ Իբրահիմ Հուվեյջային։ Նա մեղադրվում է հանցագործ Հաֆեզ Ասադի օրոք հարյուրավոր սպանությունների մեջ»,- ասվում է հաղորդագրությունում։

Հուվեյջան, որը ղեկավարել է ռազմաօդային ուժերի հետախուզական ծառայությունը 1987-2002 թվականներին, երկար ժամանակ կասկածյալ է եղել 1977 թվականին լիբանանյան դրուզների առաջնորդ Քամալ Բեկ Ջումբլաթի սպանության մեջ:

Կենտրոնն ավելի վաղ հայտնել էր «սիրիական ուղղաթիռների ավիահարվածների մասին՝ Բեյթ Անա գյուղում և շրջակա անտառներում զինված մարդկանց ուղղությամբ, հարվածները համընկնում էին մոտակա գյուղի վրա հրետանային հարվածների հետ»: SANA-ն հաղորդում է, որ Ասադին աջակցող աշխարհազորայինները գյուղի մոտ կրակ են բացել «Պաշտպանության նախարարության անդամների և տեխնիկայի» ուղղությամբ, ինչի հետևանքով սպանվել է անվտանգության ուժերի մեկ անդամ և վիրավորվել երկուսը: Ավելի ուշ Պաշտպանության նախարարության աղբյուրը SANA-ին հայտնել է, որ խոշոր ռազմական ուժեր են ուղարկվում Ջաբլա շրջան:

Ալավիների առաջնորդները կոչ են արել «խաղաղ բողոքի ակցիաներ» կազմակերպել՝ ի պատասխան ուղղաթիռի հարվածներին, որոնք, ըստ նրանց, ուղղված են եղել «քաղաքացիական տներին»:

Անվտանգության ուժերը պարետային ժամ են սահմանել ալավիներով բնակեցված շրջաններում, ներառյալ՝ Լաթաքիան, Տարտուս նավահանգստային քաղաքը և Հոմսը։ Երկրի այլ քաղաքներում մարդիկ հավաքվել են՝ «ի պաշտպանություն անվտանգության ուժերի»։

Հավելենք, որ Լաթաքիայում է գտնվում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիաբազան։

Դիտորդական կենտրոնը հայտնում է, որ Լաթաքիայում անվտանգության գործողության ընթացքում առնվազն չորս խաղաղ բնակիչների սպանությունը նույնպես լարվածություն է առաջացրել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի