Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի երկու թեկնածու բացասական եզրակացություն է ստացել ԿԿՀ-ից

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Factor․am-ի տեղեկություններով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հինգ թեկնածուներից երկուսի մասով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց մրցութային հանձնաժողովի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը՝ հրաժարվելով հստակեցնել այդ թեկնածուների անունները։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի երկրորդ մրցույթը տեղի կունենա մարտի 10-ին։

Հիշեցնենք՝ Factor TV-ն մանրամասն անդրադարձել էր 5 թեկնածուներին և ներկայացրել նրանց անցած ճանապարհը։ Մասնավորապես, Պետրոս Մարտիրոսյանն այս պահին զբաղեցնում է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնը։ Նա տարիներ առաջ Կարեն Կունգուրցևի աղմկահարույց գործով մեղադրող դատախազն է եղել։

Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երրորդ վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտաշես Մաիլյանը ևս հավակնում է դառնալ Կոմիտեի նախագահ։ Նրա անունը կապվում խոշտանգման գործը պատշաճ չքննելու հետ։

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Նահապետյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մյուս թեկնածուն է։ Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ նա Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի սանիկն է։ Նահապետյանը բավականին հարուստ կենսագրություն ունի. աշխատել է որպես քննիչ, դատախազ, դասախոս, ՊԵԿ-ում՝ բաժնի պետ, ՊՎԾ-ում՝ պետի տեղակալ, իսկ 2020 թվականի հոկտեմբերից մինչև 2023 թվականի մարտի 17-ը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում՝ որպես դեպարտամենտի պետի տեղակալ: Արդեն 2023թ. մարտի 17-ին նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր: Այս տարեսկզբից արդեն Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն է։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հաջորդ թեկնածուն Կենտրոն վարչական շրջանի նախկին դատախազ, այժմ փաստաբան Կարեն Բատիկյանն է։ Նա Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Հովհաննիսյանի ամուսինն է։

Վերջին թեկնածուն Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ընտանիքի ենթադրյալ ապօրինի գույքի, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի և այլ անձանց ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատախազ Գևորգ Քոչարյանն է։

Ռոզա Վարդանյան