Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է մասնակցել եվրոպական նոր անվտանգությանը՝ Թրամփի դիրքորոշումների ֆոնին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Թուրքիան կոչ է անում Եվրոպային ստեղծել իր անվտանգության շրջանակը, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է նվազեցնել Վաշինգտոնի դերը եվրոպական պաշտպանությունում: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը շեշտել է եվրոպական երկրների միավորման անհրաժեշտությունը՝ ի պատասխան Թրամփի քաղաքականությանը, որը նա որակել է որպես «զգաստացման կոչ բոլորի համար»։

Financial Times-ին տված հարցազրույցում Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ կլինի մասնակցել եվրոպական անվտանգության նոր ճարտարապետությանը, եթե ՆԱՏՕ-ն լուծարվի, գրում է Turkiye today-ը։

«Ջինը շշից դուրս է եկել, և այն հետ մղելու միջոց չկա։ Նույնիսկ եթե նախագահ Թրամփը որոշի դուրս չգալ Եվրոպայից այս պահին, հնարավոր է, որ ապագայում նմանատիպ հայացքներ և քաղաքական գաղափարներ ունեցող որևէ մեկը մտածի Եվրոպայի անվտանգության մեջ Ամերիկայի ներդրումների կրճատման մասին»,- ասել է Ֆիդանը։

Եվրոպայի կողմից ղեկավարվող անվտանգության նախաձեռնության վերաբերյալ նրա կոչը համընկնում է ՆԱՏՕ-ի այլ անդամների մտահոգությունների հետ՝ անդրատլանտյան պաշտպանությանը ԱՄՆ-ի ապագա հանձնառության վերաբերյալ:

Թուրքիան, որն ունի ՆԱՏՕ-ի մեծությամբ երկրորդ ռազմական հզորությունը ԱՄՆ-ից հետո, պատմականորեն առանցքային դեր է խաղացել դաշինքի անվտանգության ռազմավարության մեջ: Այնուամենայնիվ, Ֆիդանը նշել է, որ փոփոխվող գլոբալ լանդշաֆտը պահանջում է նոր մոտեցում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի