Ռուսական հարվածներ Կրիվոյ Ռոգին․ 4 զոհ, ավելի քան 30 վիրավոր կա

Լուրեր

08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
Բոլորը

Ռուսական զորքերը մարտի լույս 6-ի գիշերը ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Կրիվոյ Ռոգին։ Այս մասին հայտնել է Դնեպրոպետրովսկի շրջանային պետական ​​վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։

Չորս մարդ զոհվել է, ավելի քան 30-ը՝ վիրավորվել, գրում է Current time-ը։

Լիսակը հայտնել է, որ հրթիռակոծության ժամանակ վիրավորված 43-ամյա տղամարդը մահացել է հիվանդանոցում։ Ավելի վաղ նա գրել էր ևս երեք մահացածների մասին՝ երկու տղամարդ և մեկ կին։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի  ղեկավար Անդրեյ Երմակն էլ հայտնել է, որ հրթիռային հարվածը  հասցվել է հյուրանոցին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթին հայտնել է, որ բալիստիկ հրթիռի հարվածից առաջ հյուրանոց հումանիտար կազմակերպության կամավորներ են ժամանել։

«Բառացիորեն մինչ հարվածը հյուրանոցում տեղավորվել են մարդասիրական կազմակերպություններից մեկի կամավորները՝ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ: Նրանք ողջ են մնացել, կարողացել են դուրս գալ իրենց սենյակներից»,- նշել է Զելենսկին։

Տեղի իշխանությունները հայտնում են, որ հրթիռի հարվածից, բացի հյուրանոցից, տուժել են 14 բազմաբնակարան շենքեր, փոստի գրասենյակ, գրեթե երկու տասնյակ ավտոմեքենա, մշակութային հաստատություն և 12 խանութ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի