Ծաղկաձորում 3 հա տարածք փրկում ենք կոմերցիոն ներդրումից և հանրային ներդրում ենք անում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.06.2026 | 15:13
«Սաղ ձեր ընգերությանը՝ 15 հոգու, 300 հազար փո՞ղ են տվե»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 15:02
Ռոբերտ Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.06.2026 | 14:57
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ»․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.06.2026 | 14:47
«Հանրապետություն» կուսակցությունը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար
05.06.2026 | 14:46
Ռումինիայի Կոնստանցա նավահանգստում ծովային անօդաչու սարք է պայթել
05.06.2026 | 14:37
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
05.06.2026 | 14:28
Հայաստանը երկար ժամանակ է՝ չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին․ Պեսկով
05.06.2026 | 14:18
Նորվեգիայի հավաքականի ֆոտոսեսիան՝ վիկինգների հագուստով․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.06.2026 | 14:09
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին
05.06.2026 | 14:01
Ռուսաստանն ակնկալում է, որ «3+3» ձևաչափի հանդիպումը կկայանա Բաքվում կամ Երևանում
05.06.2026 | 13:53
ՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ում կփոխի նախախաղային ծրագիրը․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
05.06.2026 | 13:44
«Հայաստան» դաշինքն ամփոփում է քարոզարշավը. ՈՒՂԻՂ
05.06.2026 | 13:43
Կիևի փոստային տերմինալում ծանրոցի պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել
05.06.2026 | 13:42
Չի բացառվում, որ երեկվա բանավեճի մասնակիցներից որևէ ուժի հանեն ընտրապայքարից․ Մարուքյան
05.06.2026 | 13:34
Օվերչուկը հայտարարել է, թե ԵՄ-ի օգնությունը Հայաստանին ոչինչ չի լուծի
Բոլորը

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Գույք հետ վերցնելու, նվիրաբերելու և գույքի նվիրատվությունն ընդունելու մասին» որոշումը։ «Որոշման նախագծով նախատեսվում է ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Խաչատուր Կեչառեցու փողոց 1 հասցեով որպես առանձին գույքային միավոր գրանցված 3680 քմ մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաև դրանցով զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 2.9 հա մակերեսով հողամասը նվիրաբերել ՀՀ Ծաղկաձոր համայնքին՝ վարչական շենք, թատրոնի շենք, ավտոկայանատեղի և քաղաքային զբոսայգի կառուցելու նպատակով՝ միաժամանակ ընդունելով Ծաղկաձոր համայնքի Օրբելի եղբայրների փողոց 9 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող շենքի նվիրաբերությունը ՀՀ-ին»,- ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։

«Նախագծով սահմանվել է նաև, որ Ծաղկաձոր համայնքի Օրբելի եղբայրների փողոց 9 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 339.6 քմ մակերեսով վարչական շենքը և դրա սպասարկման և օգտագործման համար հատկացված 610 քմ մակերեսով հողամասը նվիրաբերվի Հայաստանի Հանրապետությանը, սակայն Ծաղկաձոր համայնքը կշարունակի իր գործունեությունը նշված հասցեում մինչև համայնքին նվիրաբերվող հասցեում կկառուցվի համայնքի նոր վարչական շենքը, թատրոնի շենքը, ավտոկայանատեղին և քաղաքային զբոսայգին։ Ընդհանուր առմամբ, նվիրաբերվող հողամասի վրա կա 5 շինություն, նախատեսվում է այդ 5 շինություններն ապամոնտաժել, կառուցել 2 նորը. մեկում կլինի համայնքի վարչական նոր շենքը, երկրորդում՝ թատրոնը. դրանց կիսանկուղային հարկերում և բակային տարածքում կլինեն ավտոկայանատեղիներ 110-200 տրանսպորտային միջոցների համար, իսկ 2 հա-ը հատկացված է լինելու զբոսայգի կառուցելու համար»,- նշեց Արմեն Սիմոնյանը։

Վարչապետ Փաշինյանն եկավ այն եզրահանգման, որ Ծաղկաձորում 3 հա տարածք փրկում են կոմերցիոն ներդրումից և հանրային ներդրում անում։

Մանրամասները՝ տեսանյութում։