ՄԻԵԴ-ը Թուրքիային մեղադրում է 2016թ․ ձախողված հեղաշրջումից հետո 51 դատավորների և դատախազների անօրինական կալանավորելու մեջ

Լուրեր

22.06.2026 | 15:10
Գյումրի-Մոսկվա չվերթի օդանավի արտակարգ վայրէջքը Դաղստանում // ՀՀ-ն Ադրբեջանի տարածքով ինտերնետ կստանա․ ԼՈՒՐԵՐ
22.06.2026 | 14:59
Կիբերհափշտակության և փողերի լվացման գործով ևս 30 մլն դրամ է փոխանցվել պետբյուջե
22.06.2026 | 14:47
Փրկարարները 8-րդ օրը գետում գտան 13-ամյա աղջկա մարմինը
22.06.2026 | 14:30
Կասպից ծովում SOCAR-ի կողմից շահագործվող խողովակաշարից նավթի արտահոսք է տեղի ունեցել
22.06.2026 | 14:24
Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխային շարունակում են փնտրել. օր 8-րդ. ՈՒՂԻՂ
22.06.2026 | 14:10
Ղրիմում դադարեցրել են ամառային ճամբարներ երեխաների ընդունելությունը
22.06.2026 | 13:54
Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել 
22.06.2026 | 13:52
Անցած երեք օրվա ընթացքում բացահայտվել է 297 հանցագործություն
22.06.2026 | 13:44
Իրանի ֆուտբոլի հավաքականը հանդերձարանում շնորհակալական նամակ է թողել Աշխարհի առաջնությունը հյուրընկալող Լոս Անջելեսին
22.06.2026 | 13:35
ՏԿԵ փոխնախարարը ընդերքօգտագործողների հետ քննարկել է փոշեճնշիչ սարքավորումների պարտադիր կիրառումը
22.06.2026 | 13:27
Իրանի պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ 18 ժամ տևած բանակցություններից հետո մեկնել է Թեհրան
22.06.2026 | 13:19
Հայտնի է «Ոսկե ծիրան»-ի միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
22.06.2026 | 13:16
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը․ դատախազություն
22.06.2026 | 13:11
Վաղ թե ուշ գալու ենք ձեր հետևից․ քաղաքապետը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 13:03
Քիր Սթարմերը հայտարարել է վարչապետի պաշտոնից հրաժարականի մասին
Բոլորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշում է կայացրել, որ Թուրքիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան՝ 2016 թվականի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության դեմ ձախողված հեղաշրջումից հետո կալանավորելով 51 դատավորների և դատախազների, գրում է Turkish Minute-ը։

Դատարանը գտել է, որ նրանց նախնական կալանքն անօրինական է, և պարտավորեցրել է Թուրքիային վճարել յուրաքանչյուր դիմողի 5000 եվրո ոչ նյութական վնասի փոխհատուցում:

ՄԻԵԴ-ի երեք դատավորներից բաղկացած կոլեգիայի կողմից հրապարակված «Էլիբոլը և մյուսներն ընդդեմ Թուրքիայի» գործով վճիռը սահմանում է, որ խախտվել է դիմումատուների ազատության և անվտանգության իրավունքը՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի: Դատարանը նաև մերժել է Թուրքիայի առարկությունները՝ գործը քննել կոլեգիայի կողմից և կառավարության պնդումն առ այն, որ դիմումատուներից ոմանք չեն սպառել ներպետական իրավական պաշտպանության միջոցները։

Գործը բխում է 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի դատական համակարգի զանգվածային զտումներից։ Թուրքական իշխանությունները ձախողված հեղաշրջման համար մեղադրում են Գյուլենական շարժմանը։

ՄԻԵԴ գործով 51 դիմումատուները ծառայել են որպես դատավորներ կամ դատախազներ իրենց կալանավորման պահին: 2016 թվականի հուլիսի 16-ին Անկարայի գլխավոր դատախազությունը քրեական հետաքննություն է սկսել դատական համակարգում Գյուլենի շարժման ենթադրյալ անդամների, այդ թվում՝ Թուրքիայի բարձրագույն դատարանների անդամների նկատմամբ: Դիմումատուները ձերբակալվել են զինված ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մեղադրանքով։

Նրանց կալանավորումներն ավելի լայն բռնաճնշումների մի մասն էին, որի արդյունքում ավելի քան 4000 դատավորներ և դատախազներ հեռացվեցին պաշտոնից և ձերբակալվեցին:

Իր վճռում ՄԻԵԴ-ը որոշել է, որ թուրքական իշխանությունները չեն հետևել դիմումատուներին կալանավորելու օրինական ընթացակարգերին։ Ըստ ՄԻԵԴ դատավորների՝ թեև հեղաշրջման փորձը ստեղծել է բացառիկ իրավիճակ, սակայն ձերբակալությունները և կալանավորումները չեն իրականացվել ներպետական օրենսդրությանը կամ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային համապատասխան։

Դատարանը Թուրքիային պարտավորեցրել է 51 դիմումատուներից յուրաքանչյուրին վճարել 5000 եվրո ոչ նյութական վնասի և դատական ծախսերի համար՝ ընդհանուր 255,000 եվրոյի չափով: Թեև դիմումատուները նաև պահանջել են փոխհատուցում նյութական վնասների համար, ներառյալ՝ իրենց աշխատանքից ազատվելու հետևանքով առաջացած եկամուտների կորուստը, ՄԻԵԴ-ը մերժել է այդ հայցերը՝ վկայակոչելով նմանատիպ որոշումների նախադեպը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի