Անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում Արցախի ղեկավարության նկատմամբ. Սեյրան Օհանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունները. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 09:50
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 26-ի դրությամբ
26.08.2026 | 09:43
Առինջ մոլի հողից մինչև Ծառուկյանների առանձնատուն․ Դատախազությունը վիճարկում է երկու գույքի գործարքներ
26.08.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
Բոլորը

«Բաքվում ընթացող կեղծ դատավարությամբ դատում են ոչ միայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, այլև Արցախի ինքնորոշման իրավունքը, և մեղադրանքի սլաքներն ամբողջությամբ ուղղում դեպի ՀՀ»,- Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում այսպիսի կյարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ «Բաքվում պահվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որն օրինական ճանապարհով է ընտրվել, և նրանք մեր մարտական ընկերներներն են։ Նրանց նկատմամբ այսօր անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում, կեղծ դատավարություն է իրականացվում»,- ընդգծեց նա։

Ըստ Օհանյանի` գերիների հարցը մշտապես պետք է լինի Ադրբեջանի հետ ՀՀ իշխանությունների բանակցային սեղանին, և մեր իշխանություններն այդ ուղղությամբ պետք է համապատասխան աշխատանք տանեն։ Բացի այդ, Օհանյանի կարծիքով, այդ հարցն իր լուծման ամենաարդյունավետ հարթակում պետք է բարձրացվի` միջազգային ատյաններում։

«Եթե նույնիսկ գաղտնի աշխատանք է տարվում ՀՀ իշխանությունների կողմից, այն չպետք է բացառի հրապարակային աշխատանքը, և այն պետք է երևա ՀՀ-ում. իշխանությունները պետք է հոգատար լինեն գերիների ընտանիքների նկատմամբ և անմիջական կապի մեջ լինեն նրանց հետ»,– ընդգծեց ՀՀ պաշտպանության նախկին նախարարը։

Մանրամասները` տեսանյութում։