Քաղաքապետարանը մտածում է

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Երևանի քաղաքապետարանին 30 օր ժամանակ է անհրաժեշտ իր կազմակերպած մրցույթի մասին հարցերին պատասխանելու համար։ Խոսքը Կասկադ համալիրի վերակառուցման մրցույթի մասին է, որի հաղթողին քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց փետրվարի 24-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Factor TV-ն քաղաքապետարանին, մասնավորապես, հարցրել է․

1․ «Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի իրականացման համար հայտարարված մրցույթին ո՞ր կազմակերպությունները կամ կոնսորցիումներն են հայտեր ներկայացրել, ի՞նչ գնային առաջարկներով և ծրագրի իրականացման ի՞նչ ժամկետներով (կոնսորցիումի դեպքում խնդրում եմ նշել դրա բոլոր անդամ կազմակերպությունների անունները)։

  1. Մրցույթի մասնակիցներին ի՞նչ պայմաններ են առաջադրվել, և ինչո՞ւ է հաղթող ընտրվել «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ի ներկայացրած կոնսորցիումը։
  2. Նախագծի ֆինանսավորումն ինչպե՞ս է իրականացվելու։
  3. Նախագծի իրականացումից հետո ի՞նչ է ստանալու հաղթած կոնսորցիումը՝ ի՞նչ մակերեսով տարածք, ի՞նչ արտոնություններ, ի՞նչ գործունեություն է իրականացնելու մշակութային հանգույցում։ Որևէ այլ ընկերության գործունեություն տարածքի այդ հատվածում բացառվելո՞ւ է։
  4. Արդյո՞ք խնդիր չեք տեսնում, որ «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն ստեղծվել է ընդամենը ամիսներ առաջ՝ 24․10․2024-ին, ի՞նչ երաշխիք, որ այն կկարողանա պատշաճ իրականացնել նախագիծը։

Պարզվում է՝ արդեն կայացած մրցույթի վերաբերյալ այս հարցերին պատասխանելու համար քաղաքապետարանին «անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք», ինչի պատճառով էլ «հարցման պատասխանը կտրամադրվի 30-օրյա ժամկետում»: 

Գայանե Խաչատրյան