Բաքուն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին․ «ՀՀ-ն չպետք է խուսափի իր պարտավորություններից և գործնական քայլեր ձեռնարկի»

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արմենպրեսս»-ում հրապարակված հոդվածին, որը վերաբերվում է Հայաստանի և Ադրբեջանի միջեւ հաղորդակցության ուղիների բացմանը։

«Հայտնի է, որ Հայաստանը, որը շուրջ 30 տարի օկուպացիայի տակ էր պահում Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքները, որոնց պատճառով Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը հայտնվել է շրջափակման մեջ, 44-օրյա պատերազմից հետո անգամ չորս տարի դրական ներդրում չունեցավ հաղորդակցությունների բացման իրական բանակցային գործընթացում»,- հայտարարել է Հաջիզադեն։

Ըստ Բաքվի՝ Հայաստանը, որը «գիտի իր գրավոր և ստորագրված պարտավորությունների մասին Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող հաղորդակցությունների բացման հետ կապված, մինչ օրս չի կատարել դրանք»:

«Ընդհանուր առմամբ, Հայաստանի առաջարկները երթուղիների վերաբերյալ, որոնք դժվար իրագործելի և երկար են, նպատակ ունեն ուշադրությունը շեղել գործընթացից և իր պարտավորություններից: Եթե հայկական կողմն իսկապես շահագրգռված է տարածաշրջանում հաղորդակցությունների բացմամբ, ապա չպետք է խուսափի իր պարտավորություններից և պետք է գործնական քայլեր ձեռնարկի տարածաշրջանում նոր իրողություններին համապատասխան հաղորդակցությունների բացման ուղղությամբ»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի