«Թրամփը ծառայում է Պուտինին», «Վենսը դավաճան է». ցույցեր՝ Վերմոնտում

Լուրեր

19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
19.11.2026 | 20:30
«Ճողոպրել է բանակից», «Վիրավորվել եմ»․ հեռակա բանավեճ Փաշինյանի և «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ԱՄՆ փոխնախագահը Ջեյմս Դեվիդ Վենսը ծրագրում էր ընտանիքի հետ այցելել Վերմոնտի «Sugarbush Resort» լեռնադահուկային հանգստավայր՝ Սպիտակ տանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո: Սա բողոքի մեծ ալիք է բարձրացրել տեղի բնակիչների շրջանում․ փոխանցում է DW-ն։

Բողոքի ցույցերը տեղի են ունեցել Ուորեն քաղաքում և Ուեյթսֆիլդ գյուղի գլխավոր փողոցում, ինչպես նաև հանգստավայրի լեռնադահուկային լանջերին։ Ցուցարարները պահանջել են Վենսից ուղևորվել Ռուսաստան՝ «Ռուսաստանի հանդեպ իր սիրո պատճառով», քննադատել են նրան և Թրամփին՝ Զելենսկիի և ուկրաինացի ժողովրդի նկատմամբ «նվաստացնող» քայլերի համար և պահանջել շարունակել Ուկրաինային աջակցությունը։ Պաստառների վրա գրված էին՝ «Թրամփը ծառայում է Պուտինին» և «Վենսը դավաճան է»։

Ինչպես հայտնում է տեղական Vtdigger հրատարակությունը, շուրջ 3000 ցուցարար է հավաքված եղել։ Վենսը ստիպված է եղել ետ վերադառնալ և տեղափոխվել այլ հյուրանոց։ Ըստ աղբյուրի՝ ցուցարարները հավաքվել էին նույնիսկ այն լանջերի մոտ, որտեղ Վենսը և նրա ընտանիքը դահուկ էին քշում, և ճամբար տեղադրել այնտեղ։