Զելենսկին փորձում է ԱՄՆ-ին ներքաշել Ռուսաստանի հետ միջուկային պատերազմի մեջ․ Թուլսի Գաբարդը շնորհակալություն է հայտնել Թրամփին «անդրդվելի առաջնորդության» համար

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը շնորհակալություն է հայտնել նախագահ Դոնալդ Թրամփին «անդրդվելի առաջնորդության» համար, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած թեժ բանավեճից հետո։

«Շնորհակալություն Դոնալդ Թրամփ Ձեր անսասան առաջնորդության համար՝ պաշտպանելու ամերիկյան ժողովրդի շահերը և խաղաղությունը։ Ձեր ասածը բացարձակապես ճիշտ է. Զելենսկին արդեն տարիներ շարունակ փորձում է ԱՄՆ-ին ներքաշել Ռուսաստանի հետ միջուկային պատերազմի մեջ/3-րդ համաշխարհային պատերազմի, իսկ նրան ոչ ոք  չէր կանչել դրա համար: Շնորհակալություն, փոխնախագահ Ջեյ Դի Վենս, անհրաժեշտ դիվանագիտության մասին այդքան ազդեցիկ և հստակ խոսելու համար»,- գրել է Գաբարդը X-ի իր էջում։

Հիշեցնենք, որ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Թրամփն ու փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մեղադրեցին Զելենսկուն, որ նա երախտապարտ չէ ԱՄՆ-ին այս տարիների ընթացքում ցուցաբերած աջակցության համար և նշեցին, որ ուկրաինացի առաջնորդը «վատ դիրքում» է գտնվում բանակցությունների սեղանի շուրջ:

«Դուք թղթախաղ եք խաղում,- ասաց Թրամփը։ -Դուք խաղում եք միլիոնավոր մարդկանց կյանքի հետ: Դուք խաղում եք երրորդ համաշխարհային պատերազմի հետ: Եվ այն, ինչ Դուք անում եք, շատ անհարգալից վերաբերմունք է այս երկրի նկատմամբ»:

Իսկ երբ երբ Վենսը Զելենսկուն ասաց, որ Ուկրաինան մարդկային ուժի՝ զինվորականների հավաքագրման հետ կապված խնդիրներ ունի, Զելենսկին պատասխանեց՝ «Պատերազմը նշանակում է՝ բոլորն էլ խնդիրներ ունեն, նույնիսկ դուք», հավելելով, որ ԱՄՆ-ն «ապագայում» կզգա պատերազմը:

«Մեզ մի ասեք, թե ինչ ենք մենք զգալու,- պատասխանեց Թրամփը։ -Մենք փորձում ենք խնդիր լուծել, մի ասեք, թե ինչ ենք զգալու»:

Ապա Զելենսկուն խնդրել էին հեռանալ Սպիտակ տնից, մամուլի ասուլիսը չեղարկվել էր, իսկ Ուկրաինայի կողմից ԱՄՆ-ին իր հազվագյուտ հողային օգտակար հանածոները տրամադրելու գործարքը մնացել է անստորագիր:

Զելենսկին հանդիպումից հետո իր երախտագիտությունն էր հայտնել Ամերիկային օգնության համար․ «Շնորհակալություն, Ամերիկա, շնորհակալություն աջակցության համար, շնորհակալություն այս այցի համար։ Շնորհակալություն նախագահին, Կոնգրեսին և ԱՄՆ ժողովրդին: Ուկրաինային պետք է արդար և երկարատև խաղաղություն, և մենք աշխատում ենք հենց դրա համար»։