Ինչպես է միջազգային հանրությունն արձագանքել Թրամփ-Զելենսկի հանդիպմանը

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Միջազգային հանրությունն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հանդիպմանը։

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ եվրոպական երկրների ղեկավարները աջակցություն են հայտնում Ուկրաինային Թրամփի և Զելենսկու անհաջող հանդիպումից հետո:

«Դուք մենակ չեք»,- Ուկրաինային ասել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը:

Պորտուգալիայում գտնվող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում Ռուսաստանն ագրեսոր է, իսկ ուկրաինացիները՝ ագրեսիայի ենթարկված մարդիկ:

«Մենք պետք է հարգենք նրանց, ովքեր կռվել են հենց սկզբից»,- ասել է նա:

ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Կայա Կալասը իր աջակցությունն է հայտնել Ուկրաինային.

«Ուկրաինան Եվրոպան է։ Մենք կանգնած ենք Ուկրաինայի կողքին։ Մենք կուժեղացնենք մեր աջակցությունն Ուկրաինային, որ նրանք կարողանան շարունակել պայքարել ագրեսորի դեմ»։

Այսօր պարզ դարձավ, որ ազատ աշխարհին նոր առաջնորդ է պետք: Մենք պետք է նոր առաջնորդ ունենանք: Մենք ՝ եվրոպացիներս, պետք է ընդունենք այդ մարտահրավերը» ։

Իսպանիայի կառավարության ղեկավար Պեդրո Սանչեսը մի քանի լեզուներով, այդ թվում՝ ուկրաիներենով, գրել է.

«Ուկրաինա, Իսպանիան քեզ հետ է»։

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն գրել է.

«Ճշմարտությունը պարզ է։ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա։ Ռուսաստանը ագրեսոր է: Ուկրաինան պաշտպանում է իր ազատությունը և մերը։ Մենք աջակցում ենք Ուկրաինային»։

Ուկրաինացի քաղաքական գործիչները աջակցել են Զելենսկուն։ Գերագույն ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը, Սպիտակ տանը Զելենսկու հանդիպումից հետո X-ում անգլերենով գրել է.

«Լիակատար աջակցություն նախագահին [ … ] ոչ ոք իրավունք չունի մոռանալ, որ այս պատերազմում Ռուսաստանն ագրեսոր է, իսկ Ուկրաինան ՝ ագրեսիայի զոհ»։

Երկրի վարչապետ Դմիտրի Շմիգալը X-ում գրել է.

«Խաղաղությունն առանց երաշխիքների անհնար է»։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը «Տելեգրամում» գրել է.

«Աջակցում եմ նախագահին, որը պաշտպանում է մեր հերոսական ժողովրդի շահերը։ Յուրաքանչյուր իրավիճակում: Վերջակետ»:

ԱՄՆ նախագահ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը DW-ին տված հարցազրույցում կտրուկ քննադատել է իր նախկին ղեկավարին: Նրա խոսքով ՝ Թրամփի քաղաքականությունը կործանարար է, շատ հարցերում նա պարզապես կտրված է իրականությունից։

«Թրամփն ու Վենսը հայտարարել են, որ ռուս-ուկրաինական պատերազմում իրենք Ռուսաստանի կողմն են։ Սա աղետալի սխալ է ԱՄՆ ազգային անվտանգության համար։

Եկեք հստակ ասենք՝ այս քաղաքականության պատասխանատվությունն այժմ անձամբ Թրամփի և Վենսի վրա է։ Այս տեսակետը չի կիսում ամերիկացիների մեծամասնությունը և քաղաքական կուսակցություններից ոչ մեկը»,- գրել է Բոլթոնը X-ում:

Մոսկվայում ռեժիմի շատ ներկայացուցիչներ ծափահարում են Դոնալդ Թրամփին և Ջեյ Դի Վենսին՝ Ուկրաինայի նախագահին իրենց կողմից ցուցաբերված ընդունելության համար:

«Կարծում եմ՝ Զելենսկու ստերից ամենամեծը Սպիտակ տանը արված հայտարարությունն է, որ Կիևի ռեժիմը 2022 թվականին մնացել է միայնակ, առանց աջակցության։ Թե ինչպես Թրամփը և Վենսը զսպեցին և չհարվածեցին այս տականքին, ինքնատիրապետման հրաշք է»,- ասել է Զախարովան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սպիտակ տանը թեժ բանավեճ է ծավալվել Վլադիմիր Զելենսկիի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Ջեյ Դի Վենսի միջև։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ վեճից հետո շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին և հայտարարել, որ Ուկրաինային պետք է արդար և տևական խաղաղություն:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցցանցում հայտարարություն է հրապարակել, որը կարելի է հասկանալ որպես բանակցությունների խափանման մասին հայտարարություն։