Կադիրովը որոշել է պարգևատրել ադրբեջանական կործանված օդանավի ողջ մնացած բորտուղեկցորդներին

Լուրեր

08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
Բոլորը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը որոշել է պարգևատրել 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ակտաուում կործանված Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) Embraer 190 օդանավի երկու ողջ մնացած բորտուղեկցորդներին՝ Զուլֆուգար Ասադովին և Այդանա Ռահիմլիին։ Այս մասին նա հայտնել է Տելեգրամի իր ալիքում։

«Ես որոշում եմ կայացրել  պարգևատրել անցյալ տարվա դեկտեմբերին Բաքու-Գրոզնի չվերթի ժամանակ կործանված «Ադրբեջանական ավիաուղիների» Embraer E190 մարդատար օդանավի  անձնակազմի ողջ մնացած անդամներին։ Բորտուղեկցորդներ Զուլֆուգար Ասադովը և Աիդան Ռահիմլին, որոնք ցուցաբերել են բացառիկ քաջություն և բարձր պրոֆեսիոնալիզմ, առաջադրվել են «Չեչնիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պարգևին։ Գրոզնիում ավիավթարի զոհերի հիշատակին հուշատախտակ կտեղադրվի»,- նշել է Կադիրովը։

Նա նշել է, որ խորին երախտագիտություն է հայտնում նրանց նվիրվածության և պրոֆեսիոնալիզմի համար։

«Նրանց գործողությունները դարձան իսկական ծառայության և մարդասիրության օրինակ։ Մենք կհիշենք նրանց ներդրումը ուղևորների անվտանգության ապահովման գործում։ Մենք անկեղծորեն կիսում ենք եղբայրական ադրբեջանական ժողովրդի վիշտը և աղոթում մահացածների հոգիների համար»,- գրել է Չեչնիայի ղեկավարը։

Հիշեցնենք՝ ավիաաղետի հետևանքով զոհվել է 38 ուղևոր, այդ թվում՝ անձնակազմի 3 անդամ, 29-ը ողջ է մնացել:

Ավելի վաղ Ղազախստանի Տրանսպորտի նախարարությունը հրապարակել էր Ակտաուի մերձակայքում «Ադրբեջանական ավիաուղիներին» (AZAL) պատկանող Embraer 190 ինքնաթիռի կործանման վերաբերյալ նախնական զեկույցը։ Բաքուն շարունակում է պնդել, որ օդանավը խոցվել է ՌԴ-ի կողմից «Պանցիր-Ս» համակարգով՝ հայտարարելով, թե հրթիռի բեկորն իր տրամադրության տակ է։

Բացի այդ, Ադրբեջանի իշխանամերձ լրատվամիջոցները հայտնում են, որ Բաքուն պատրաստվում է ՌԴ-ի դեմ օդանավի կործանման գործով հայց ներկայացնել միջազգային դատարան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի