Դանակահարություն` Սիզընսի այգում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
27.02.2025 | 22:00
«Հերացի» համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանություն, որ «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ անձ է դիմել բուժօգնության: Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան ասաց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:
«Ոստիկանությունն այս պահին ձեռնարկում է միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասաց խոսնակը:
Factor TV-ն եղել է դեպքի վայրում և տեսանկարահանել արյունոտ տարածքը` Սիզընսի այգում: Տարածքը սահմանազատվել է:
Տեսանյութը` այստեղ:
Արփի Հակոբյան