Բաքվում անցկացված շինծու դատավարության ընթացքում Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը ցուցմունք են տվել, Դավիթ Բաբայանն ու Դավիթ Իշխանյանը իրենց մեղավոր չեն ճանաչել շինծու մեղադրանքներում

Լուրեր

06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործերով այսօրվա դատական նիստին դատավորն առաջարկել է ցուցմունք տալ  առաջադրված մեղադրանքի և մեղադրանքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության համար կարևոր այլ հանգամանքների վերաբերյալ։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ առաջինը ցուցմունք է տվել Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը։ Նա նշել է, որ Հայաստանը հանդես է եկել որպես Լեռնային Ղարաբաղի երաշխավոր, նաև պատմել, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է Ղարաբաղում։

Արկադի Ղուկասյանն ասել է նաև, որ Արցախում վարձկաններ չեն եղել։

«Կար Պաշտպանության նախարարություն և հայկական բանակ, որը ֆինանսավորվում էր Հայաստանի Հանրապետության կողմից»,- նշել է նա։

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանն էլ ցուցմունքում ասել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 3-ին ինքն ու Արկադի Ղուկասյանը Ղարաբաղից տարվել են պետական անվտանգության ծառայության քննչական մեկուսարան, որից հետո, իբր, իրեն թարգմանիչ և պաշտպան է տրամադրվել։

Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատարանին խնդրել է լրացուցիչ ժամանակ տրամադրել՝ ցուցմունքները պատրաստելու համար։ Դատարանը քննել է նրա միջնորդությունը։

Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը և նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում առաջադրված մեղադրանքներում։

«Ես ի վիճակի չէի կատարելու մեղադրական եզրակացության մեջ ենթադրվող արարքները։ Ես չեմ քարոզել ատելություն ադրբեջանցի ժողովրդի նկատմամբ։ Ես սիրում եմ իմ ժողովրդին, բայց ազգայնական չեմ»,- հայտարարել է Դավիթ Բաբայանը։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 3-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի