Պլաստիկ վիրահատության հետևանքով մահվան դեպք է գրանցվել  «Ուիգմոր» բժշկական  կենտրոնում

Լուրեր

25.06.2026 | 16:16
Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակները պարգևատրվել են
25.06.2026 | 16:12
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործը նորից կքննվի․ վերաքննիչ բողոքը մասնակի բավարարվեց
25.06.2026 | 16:07
Թրամփն ակնարկել է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքի մասին
25.06.2026 | 16:03
Վերաքննիչ դատարանը հրապարակում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական ակտը․ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 15:55
Կեղտաջրերի կառավարման նոր մոտեցումներ․ ԵՄ փորձը՝ Հայաստանի ջրային ոլորտի զարգացման համար
25.06.2026 | 15:54
Զելենսկին հայտարարել է Ուֆայի երկու նավթավերամշակման գործարաններին հարվածների մասին
25.06.2026 | 15:46
Վահան Կոստանյանը և Բենժամեն Հադադը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացումը
25.06.2026 | 15:35
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր կապահովի Պարսից ծոցի դաշնակիցների անվտանգությունը. Ռուբիոն՝ Մերձավոր Արևելքում
25.06.2026 | 15:27
Ինչու է աշխատանքից ազատվել Էդգար Ղազարյանի քույրը․ քաղգործիչը պնդում է՝ բռնաճնշում է, Ավանեսյանը հակադարձում՝ մանիպուլյացիա է
25.06.2026 | 15:18
Իսրայելը հերքում է Լիբանանի որոշ հատվածներից զորքերը դուրս բերելու մասին ԱՄՆ-ի հայտարարությունը
25.06.2026 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
25.06.2026 | 15:10
ՔՊ-ն այսօր ԱԺ նախագահի թեկնածու կընտրի // Խուզարկություն Գյումրիում՝ Կարեն Սիմոնյանի բնակարանում․ ԼՈՒՐԵՐ
25.06.2026 | 15:02
Ընդունելի չէ. Փաշինյանը` Օրդուբադում «Արևմտյան Ադրբեջան»-ի խոսույթով անցկացված միջոցառման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 14:50
ՄԻՊ-ը կալանքի կիրառման պրակտիկան շարունակում է խնդրահարույց համարել
25.06.2026 | 14:41
Կարմիր լույսի տակ չեմ կանգնելու, անվտանգային նկատառում կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պլաստիկ վիրահատության հետևանքով մահվան դեպք է գրանցվել  «Ուիգմոր» բժշկական  կենտրոնում: Դեպքի առթիվ ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը Factor.am-ին հայտնեց, որ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք։

ՔԿ խոսնակի փոխանցմամբ՝  նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:  Ավդալյանի խոսքով՝ այս պահին կատարվում են անհրաժեշտ ապացուցողական և վարույթային գործողություններ:

«Առողջություն և իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ, ըստ հավաստի աղբյուրների, փետրվարին «Ուիգմոր»-ում արձանագրվել է պլաստիկ վիրահատության հետևանքով ողբերգական մահվան դեպք։

Դեպք վերաբերյալ Factor.am-ը փորձեց նաև մեկնաբանություն ստանալ  «Ուիգմոր» բժշկական կենտրոնից։ Կլինիկայից խոստացան մեզ հետ կապ հաստատել։ Այս պահի դրությամբ, սակայն,  «Ուիգմոր»-ից դեռ մեզ չեն պատասխանել, զուգահեռ Factor.am-ը նաև գրավոր հարցում է ուղարկել բժշկական կենտրոն։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝  «Ուիգմոր»-ը փոխկապակցված է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ընտանիքի  հետ։ Նախարարը, սակայն, հերքել է՝ պնդելով, որ  «Ուիգմոր» կլինիկան իր ընտանիքի հետ կապ չունի։

Հիշեցնենք, որ  մեկ այլ՝  «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կլինիկայում  նախորդ տարի հոկտեմբերի 5-ին գրանցվել էր 56-ամյա կնոջ մահվան դեպք։ Սա այդ կլինիկայում գրանցված արդեն երկրորդ մահվան դեպքն էր  պլաստիկ վիրահատության ընթացքում։ Նախորդ տարի էլ երիտասարդ կին էր մահացել: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հայտարարել էր, որ տեսչական մարմնից ստացել են «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժական կենտրոնի լիցենզիայի կասեցման միջնորդություն: Այս պահին «Արթկոսմեդ»-ի լիցենզիան կասեցված է։

Մանյա Պողոսյան