Հյուսիսային Կորեան փետրվարին Կուրսկի մարզ է ուղարկել մինչև 3000 զինվորական. հարավկորեական հետախուզություն

Լուրեր

26.08.2026 | 23:30
Երևանում ապամոնտաժվել են ևս երկու ապօրինի կառույցներ. քաղաքապետարան
26.08.2026 | 23:28
Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մարվել է. ԹԱՐՄԱՑՎԱԾ
26.08.2026 | 23:14
Հայաստանից աշակերտները կշարունակեն սովորել Թուրքիայի հայկական դպրոցներում․ նոր կարգավորումներ չկան
26.08.2026 | 23:00
Երևանը խորացնում է անվտանգության ոլորտում գործակցությունը Վարշավայի հետ. Հայաստանը ռազմական կցորդ կունենա Լեհաստանում
26.08.2026 | 22:44
Ոստիկանները թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
26.08.2026 | 22:30
Վթար Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհին. կա 9 տուժած
26.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.08.2026 | 22:04
Թրամփը հայտարարել է, թե չի կարծում, որ Իրանի գերագույն առաջնորդը մահացել է
26.08.2026 | 21:49
Հրդեհ Մյասնիկյան պողոտայում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
26.08.2026 | 21:43
Վարչապետը նոր նշանակում է արել
26.08.2026 | 21:30
«Էրդողանը մահացել է» գրառման հրապարակումից հետո Թուրքիայում հետաքննություն է սկսվել
26.08.2026 | 21:16
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայում
26.08.2026 | 21:10
Գումարը հատկացվեց, ծրագիրը չգնվեց․ 3 տարի անց ՊԵԿ-ը կրկին ուզում է «Chainalysis Reactor»-ը 
26.08.2026 | 20:55
Թրամփը մեկնաբանել է ԿՀՎ ղեկավարի Մոսկվա կատարած այցը
26.08.2026 | 20:41
«Քուչի պանյատներո՞վ եք պատկերացնում էս երկրի կառավարումը»․ լարված իրավիճակ՝ Չախոյանի ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԿԺԴՀ-ն հերթական ուժերն է ուղարկել Ռուսաստանի Կուրսկի շրջան՝ Ուկրաինայի հետ պատերազմին մասնակցելու համար։ Զինվորականների տեղափոխումը տեղի է ունեցել 2025 թվականի փետրվարի սկզբից։ Այս մասին հայտնում են հարավկորեական լրատվական գործակալությունները՝ վկայակոչելով երկրի ազգային հետախուզությանը, գրում է Current time-ը։

Հարավկորեական JoongAng-ը, վկայակոչելով բազմաթիվ աղբյուրների, հայտնում է, որ  այս տարվա հունվարից փետրվար ընկած ժամանակահատվածում Հյուսիսային Կորեան Ռուսաստան է ուղարկել մինչև երեք հազար զինվորական։ Նշվում է, որ փետրվարին հյուսիսկորեական զորքերի «Կուրսկի ճակատ» տեղափոխումն իրականացվել է ռուսական բեռնատար նավերով և ռազմական ինքնաթիռներով։ Ըստ աղբյուրների՝ այնտեղ են ժամանել մոտոհրաձգային, ինժեներական և հետախուզական ստորաբաժանումներ, որոնք անցյալ տարի չեն մասնակցել մարտերին։

Փետրվարի սկզբին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր Ռուսաստանին իր երկրի բանակի և ժողովրդի անփոփոխ աջակցության մասին։

ԿԺԴՀ զինվորականները, որոնք մասնակցել են Կուրսկի շրջանում ռուսական բանակի կողմից մարտերին, մեծ կորուստների պատճառով դուրս էին բերվել առաջնագծից։ Այս մասին գրել էր The New York Times-ը 2025 թվականի հունվարի վերջին։

Այն, որ Հյուսիսային Կորեան իր զինուժն ուղարկել էր Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից կռվելու, հայտնի էր դարձել դեռևս անցյալ տարվա հոկտեմբերին։

Ուկրաինական հետախուզության տվյալներով՝ Հյուսիսային Կորեայից Ռուսաստան է ժամանել մոտ 11 հազար զինվորական։ Հարավկորեական կողմի տվյալներով՝ 2025 թվականի հունվարի դրությամբ՝ զոհվել է 300 հյուսիսկորեացի զինվոր, ևս 2,7 հազարը վիրավորվել է։

Մոսկվան և Փհենյանը չեն հաստատել, բայց կտրականապես չեն հերքել հյուսիսկորեական զորքերի մուտքը Ռուսաստան և նրանց մասնակցությունը մարտերին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի