Բերման է ենթարկվել Ծառուկյանի փեսա, Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Փետրվարի 24-ին մայրաքաղաքում ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալվել և քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է տեղափոխվել 7 անձ։ Այս մասին Factor.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Հայտնաբերվել է մեկ «ԻԺ» մոդելի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով, մեկ «Չեզեթ» տեսակի ատրճանակի փամփշտատուփ՝ 9 փամփուշտով և մեկ դանակ»,- ասաց Նարեկ Սարգսյանը։

ՆԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Քննչական կոմիտե։

Factor.am-ի տեղեկություններով՝ բերման ենթարկված 7 անձանցից մեկը Գագիկ Ծառուկյանի փեսա, Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդի Դավիթ Մանուկյանն է։ Նա եղել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր։

Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ապօրինի կերպով հրազեն (բացառությամբ քաղաքացիական ողորկափող հրազենի, դրա փամփուշտների կամ դրա բաղկացուցիչ մասերի), դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտ, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու, առաքելու կամ կրելու հատկանիշներով։

 

Արփի Հակոբյան