«Առնվազն վտանգավոր և խնդրահարույց». Դատաիրավական բարեփոխումների ծրագիրը քննարկվել է առանց խորհրդում ընդգրկված ՀԿ-ների

Լուրեր

03.04.2026 | 16:25
Ֆրանսիական կոնտեյներային նավն անցել է Հորմուզի նեղուցով
03.04.2026 | 16:17
ՀԸՖ․ Արթուր Ալեքսանյանը գորգում իր վերջնական խոսքը դեռ չի ասել
03.04.2026 | 16:06
Ղրիմում ռուսական Սու-30 կործանիչ է կործանվել
03.04.2026 | 15:55
«Տաք պահեք՝ կանցնի, դիմացեք»․ բնակիչներին վրդովվեցրել է կառուցապատողի պատասխանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 15:45
«Օրիոնը» լքել է Երկրի ուղեծիրը և շարժվում է դեպի Լուսին
03.04.2026 | 15:38
ՍԱՏՄ-ն ամփոփել է Զատկի տոնին ընդառաջ ձվի արտադրության և իրացման շուկայում իրականացված վերահսկողության արդյունքները
03.04.2026 | 15:27
5 հատ 35 հարկանի շենք են կառուցում, ո՞նց են պատկերացնում նման ծանրաբեռնվածություն տարածքում. բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 15:25
Զինվոր է մահացել զորավարժարանում // Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորվարժություններ կանեն․ ԼՈՒՐԵՐ
03.04.2026 | 15:15
«Չելսին» առանցքային ֆուտբոլիստին 2 խաղով հեռացրել է՝ «Ռեալի» մասին հայտարարությունից հետո
03.04.2026 | 15:03
Թրմամիջոցներ տեղադրող երիտասարդը փախուստի դիմելիս ընկել է ջրատարը. ոստիկանները նախ փրկել են նրան, ապա ձերբակալել
03.04.2026 | 14:57
Հայաստանում քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցցանցեր սահմանափակելու հարցը
03.04.2026 | 14:49
Երևանի Արգիշտի փողոցում ծեծի ու կողոպուտի դեպք․ հինգ երիտասարդ ձերբակալվել է
03.04.2026 | 14:38
Վարդապետյանի որոշմամբ՝ դատախազը կարգապահական տույժի է ենթարկվել․ պաշտոնը իջեցվել է մեկ աստիճանով
03.04.2026 | 14:26
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին
03.04.2026 | 14:14
Եվրոպայի առաջատար լիգաների ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ՝ առանց քաղհասարակության և հասարակական կազմակերպությունների մասնակցության, տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարության գործողությունների ծրագրի կատարման ընթացքը: Ինչպես հաղորդում է վարչապետի աշխատակազմը, խորհրդակցության ընթացքում զեկուցվել են ռազմավարության կատարողական ցուցանիշներն այն ոլորտներում, որոնց ուղղությամբ իրականացվել են տարբեր միջոցառումներ.

«Ըստ այդմ՝ աշխատանքներ են իրականացվել էլեկտրոնային արդարադատության, փաստահավաք մարմնի ստեղծման, դատական համակարգի բարեփոխումների շարունակականության ապահովման ուղղությամբ և այլն: Մասնավորապես՝ գործարկվել է Քաղաքացիական դատավարության էլեկտրոնային համակարգը, ՀԿԱԾ էլեկտրոնային կառավարման հարթակը, քրեակատարողական էլեկտրոնային համակարգը, քրեական դատավարության էլեկտրոնային համակարգը, իրականացվել է նոտարական գործունեության թվայնացման ծրագիրը, քննարկման է ներկայացվել նախագիծ, որով ստեղծվելու է Դատավորների էթիկայի և վարքագծի հարցերով խորհրդատվական հանձնաժողով և այլն»։

Ուշագրավ է, որ նման կարևորագույն հարցերի քննարկումը տեղի է ունեցել առանց քաղհասարակության ներկայացուցիչների, մասնակցություն չեն ունեցել անգամ Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության մշտադիտարկման խորհրդում ընդգրկված ՀԿ-ները.

«Առնվազն տարօրինակ և մտահոգիչ է այդ քննարկումներն իրականացնել առանց հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցության։ Առավել ևս, որ «Իրավական պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ը Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության մշտադիտարկման խորհրդում ընդգրկված են, թեև այս ամենից հետո չեմ զարմանա, եթե պարզվի՝ ցրվել է այդ խորհուրդը։ Երկու դեպքում էլ բավականին խնդրահարույց է, քանի որ ստացվում է՝ դուրս ենք մնում գործընթացից և որևէ մասնակցություն չեն ունենում»,- FactorTV-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ներկայացուցիչ Հասմիկ Հարությունյանը։

Խորհրդակցության ժամանակ որոշվել է նաև առաջիկա անելիքները․ «կվերանայվի դատավորների գնահատման համակարգը, և գնահատման արդյունքները որոշիչ դեր կունենան դատավորների տեղափոխման, առաջխաղացման, պարգևատրման դեպքերում, կսահմանվեն Վճռաբեկ դատարանի դատավորների և ԲԴԽ ոչ դատավոր անդամների թեկնածուների առաջադրման մրցութային ընթացակարգեր և այլն»,- նշվում է տարածված հաղորդագրությունում։

Հարությունյանը հենց այս օրակարգը մատնանշելով շեշտում է՝ նման օրակարգում առնվազն պարտադիր էր քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությունը.

«Չեմ կարող ասել՝ միտում է, թե՞ պարզապես անփութության հետևանք, սակայն նմանօրինակ վարքագիծը կարող է շատ վտանգավոր տենդենց դառնալ և կարևորագույն հարցերից դուրս թողնել հասարակական կազմակերպություններին»,- նշեց Հարությունյանը։

Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության մշտադիտարկման խորհուրդը ձևավորվել է 2022 թվականի սեպտեմբերին և քաղհասարակությունից ընտրվել են Արթուր Սաքունցը՝ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ից և Հասմիկ Հարությունյանը՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ից։ Այս ընթացքում՝ Արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնավարման տարիներին, խորհուրդը երկու անգամ նիստ է գումարել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Ռոզա Վարդանյան