Մակրոնը չի կարողացել Թրամփին համոզել Ուկրաինայում ԵՄ զորքերին աջակցելու անհրաժեշտության հարցում․ FT

Լուրեր

09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը կոնկրետ պարտավորություններ չի ստանձնել՝ աջակցելու Ուկրաինայում եվրոպական զորակազմին հրադադարի ռեժիմը վերահսկելու համար։ Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով Ֆրանսիայի կառավարությունում իր աղբյուրին։

Ֆրանսիացի պաշտոնյան, որը ցանկացել է անհայտ մնալ, նշել է, որ Ուկրաինայում արևմտյան զորակազմին ԱՄՆ-ի աջակցության վերաբերյալ վերջնական համաձայնություն դեռևս չկա։ Սակայն Դոնալդ Թրամփը դեմ չի եղել այս զորախմբի համար անվտանգության ամերիկյան երաշխիքներ տրամադրելուն։

FT-ի աղբյուրը նաև ընդգծել է, որ Թրամփի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի քննարկումների մեծ մասը նվիրված է եղել Ռուսաստանի կողմից հրադադարի պահպանման ապահովմանը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հարցին, թե ինչպես խուսափել 2015-2016 թվականների Մինսկի համաձայնագրերի հետ կապված իրավիճակի կրկնությունից։

Ավելի վաղ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայտարարել էին, որ պատրաստ են ստանձնել Ուկրաինայի հետպատերազմյան անվտանգության հիմնական մասը, սակայն դա անելու համար նրանց անհրաժեշտ է ԱՄՆ-ի նյութատեխնիկական և հետախուզական աջակցությունը:

Դոնալդ Թրամփի և Էմանուել Մակրոնի հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 24-ին Վաշինգտոնում։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Վաշինգտոն կժամանի փետրվարի 27-ին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի