«Ղարաբաղցի՞ ես, թե՞ հայ»․ ՔՊ-ական Էմմա Պալյանի ՔՊ-ական եղբոր հարցադրումը․ պատգամավոր քույրը «վրիպակ» է համարում

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

«Ղարաբաղցի՞ ես, թե՞ հայ»,-ֆեյսբուքում նման հարցադրում է արել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանի եղբայր, միաժամանակ ԱԺ-ում նրա օգնական Հայկո Պալյանը։ Պատգամավորի ՔՊ-ական եղբայրն այս հարցադրումն արել է ձյան թեմայով մի հումորային գրառման տակ։ Factor.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց Էմմա Պալյանից։ Չնայած, որ մեկնաբանության սքրինշոթը մեծ տարածում է գտել համացանցում, պատգամավորն ասաց, թե տեղյակ չէ՝ ինչի մասին է խոսքը։

«Ես Գյումրու ընտրություններով եմ զբաղված՝ չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը»,-ասաց նա, իսկ ճշտող հարցին՝ ընդունելի՞ է եղբոր նման պահվածքը, իշխանական պատգամավորն ասաց․ «Ես իշխող թիմի ներկայացուցիչ եմ և տեսնում եք, թե մենք ոնց ենք վերաբերվում Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։ Մտածու՞մ եք, որ ես պետք է ասեմ՝ OK է։ Մեր հայրենակիցներն են, ինչպես կարող է դա նորմալ լինել։ Ես տեղյակ չեմ, թե ինչ դիրքորոշում է հայտնել, բայց, եթե դուք ինձ ուղարկեք այդ սքրինշոթը, եթե նման հրապարակում կա, եթե դա իրականությանը համապատասխանում է, դա դատապարտելի է, հրապարակավ ներողություն հայտնելու քայլ է։ Ինչ-որ վրիպակ է»,-ասաց նա՝ շեշտելով, որ եթե իրական լինի՝ հորդորելու է, որ եղբայրը հնարավորինս շուտ ներողություն խնդրի։

Սքրինշոթի տրամադրումից հետո, սակայն, Էմմա Պալյանը կապ հաստատեց Factor.am-ի հետ ու հետևյալ պարզաբանումը ներկայացրեց․ «Եղբայրս նկատի է ունեցել՝ Հայաստանի՞ց ես, թե՞ Արցախից։ Որևէ տարանջատման միտում չի եղել։ Բոլորն էլ հայ են՝ անկախ ապրելու վայրից»։

Այնուհանդերձ, նշենք, որ ՔՊ-ական Հայկո Պալյանը հարցադրումն այնպես էր արել, որ տպավարություն է ստեղծվում, թե նա Արցախից բռնի տեղահանվածներին հայ չի համարում։ Ուշագրավ է նաև այն, որ քիչ առաջ Հայկո Պալյանը ֆեյսբուքում իր հաշիվն ապաակտիվացրեց։

Նարեկ Կիրակոսյան