«Հանրային հեռուստաընկերության դերը նոր Հայաստանի կայացման գործում» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը (ԳՀԲՀ), որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավելի կազմակերպություն, «Հանրային հեռուստաընկերության դերը նոր Հայաստանի կայացման գործում» խորագրով հանրային քննարկում է կազմակերպել:
Կարևորելով Հանրային հեռուստաընկերության դերը հանրային շահի, խոսքի և արտահայտման ազատության ջատագովության գործում՝ քննարկման նախաձեռնողները հույս ունեն, որ միջոցառմանը կբարձրացվեն հարցեր, կհնչեն առաջարկություններ Հանրային հեռուստաընկերության գործունեության և Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կողմից իրականացվող քաղաքականության վերաբերյալ՝ նոր իրավիճակում: