Փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ ԱԳՆ և Մարդու իրավունքների դանիական ինստիտուտի միջև

Լուրեր

08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
Բոլորը

2025թ. փետրվարի 17-ից 20-ը Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի հրավերով ՀՀ ԱԳ նախարարության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ Կարինե Սուջայանը աշխատանքային այցով գտնվել է Կոպենհագենում: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից։

«Այցի նպատակն էր համագործակցություն հաստատել Հայաստանի կողմից վերջերս հիմնված Մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման և դրանից բխող հետագա քայլերի ապահովման Ազգային մեխանիզմի շրջանակներում:

Նման Ազգային մեխանիզմի հիմնումը թույլ կտա Հայաստանին հնարավորինս համակարգված կերպով ապահովել աշխատանքները միջազգային մոնիթորինգային մարմինների հետ, մասնավորապես, վավերացված փաստաթղթերի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման, ստացված հանձնարարականների իրականացման և դրանից բխող հետագա քայլերի ապահովման ուղղությամբ:

Այցի ընթացքում հայկական կողմը հանդիպում է ունեցել նաև Դանիայի ԱԳՆ Մարդու իրավունքների և միջազգային իրավունքի վարչության ներկայացուցիչների հետ, որի շրջանակներում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում Հայաստանի և Դանիայի փորձերը: Ներկայացվել են նաև մարդու իրավունքների ոլորտում ՀՀ միջազգային առաջնահերթությունները, մարդու իրավունքների ամրապնդման նպատակով երկրում իրականացվող բարեփոխումները: Մտքեր են փոխանակվել հայ-դանիական երկկողմ հարաբերություններին վերաբերող լայն շրջանակի շուրջ:

Այցի արդյունքներով ՀՀ ԱԳՆ և Մարդու իրավունքների դանիական ինստիտուտի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում է շարունակել համագործակցությունը Ազգային մեխանիզմի ամրապնդման և մարդու իրավունքների ոլորտում լավագույն փորձի փոխանակման շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ: