ԼՂ խնդրի համապարփակ լուծումը կպահանջի փոխզիջումներ բոլոր կողմերից. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Սեպտեմբերի 25-27-ը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) առանձին և համատեղ հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմարդ Մամեդյարովի հետ. այս մասին ասվում է համանախագահների տարածած հայտարարության մեջ. փոխանցում է osce.org-ն: 

Համանախագահները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և հստակություններ մտցրել վերջերս արված որոշ հայտարարությունների և մտահոգությունների տեղիք տվող միջադեպերի վերաբերյալ: Համանախագահները խորը ափսոսանք են հայտնել շարունակվող անհիմն մահվան դեպքերի վերաբերյալ: Նրանք նախարարներին զգուշացրել են լարվածության վտանգների մասին և կոչ են արել կողմերին կառուցողական կերպով ներգրավվել դրական մթնոլորտում և խուսափել սադրիչ հռետորաբանությունից:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ընդգծել են, համապարփակ լուծումը կպահանջի փոխզիջումներ բոլոր կողմերից:

Այս համատեքստում նախարարները հաստատել են բանակցային գործընթացն ակտիվացնելու ու լարվածության թուլացմանն ուղղված լրացուցիչ քայլեր ձեռնարկելու կարևորությունը:

Նախարարները համաձայնել են ևս մեկ անգամ հանդիպել մինչև տարեվերջ: Համանախագահները ծրագրում են մոտ ապագայում այցելել տարածաշրջան և այնուհետև զեկուցել ԵԱՀԿ Մինսկի խմբին և Մշտական խորհրդին բանակցությունների ընթացքի մասին: