ՀՀ-ի հետ կապերի մեղադրանքով Բաքվի կողմից ձերբակալված ադրբեջանցի ակտիվիստը ի նշան բողոքի հացադուլ է հայտարարել

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում նախապատրաստական ​​լսումներ են տեղի ունեցել ադրբեջանցի երիտասարդ հետազոտող, խաղաղության ակտիվիստ Բահրուզ Սամեդովի քրեական գործով, որին մեղադրվում են «պետական ​​դավաճանության» համար։ Այսօրվա նիստում դատարանը չի բավարարել նրա պաշտպան Զիբեյդա Սադիգովայի՝ տնային կալանք կիրառելու միջնորդությունը։

Փաստաբանը նաև միջնորդություն է ներկայացրել իր պաշտպանյալի  քրեական գործը կարճելու վերաբերյալ։ Նա հայտարարել է, որ Բահրուզ Սամադովին Քրեական օրենսգրքի 274-րդ հոդվածով (դավաճանություն) առաջադրված մեղադրանքն անհիմն է, նրան ձերբակալել են առանց ապացույցների։

«Բահրուզի հեռախոսից խլել են նրա նամակագրությունը երեք հայ կանանց հետ։ Նրանք դա կցել են գործին որպես ապացույց։ Այս խոսակցության մեջ չկա որևէ բան, որը կարող է դավաճանության հանցագործություն լինել»,- ասել է փաստաբանը՝ նշելով, որ Սամեդովի ձերբակալության պատճառն այն է, որ նա պատերազմի հակառակորդ է, ինչն արտացոլված է նաև նրա դեմ հարուցված քրեական գործում։

Սադիգովան նաև դժգոհել է, որ դատախազությունը չի քննել խոշտանգումների վերաբերյալ բողոքը և միջնորդություն է ներկայացրել այդ կապակցությամբ։ Դատարանը չի բավարարել միջնորդությունները։

Բահրուզ Սամեդովը հայտարարել է, որ հացադուլ է սկսում՝ ի նշան իր ապօրինի կալանավորման դեմ բողոքի։ Նրա գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 7-ին։

Հիշեցնենք, որ հակապատերազմական հայացքներով հայտնի Սամեդովը ձերբակալվել է 2024 թվականի օգոստոսի 21-ին, երկու օր անց դատարանը նրան 4 ամսով կալանավորել է պետական ​​դավաճանության մեղադրանքով։ Դեկտեմբերին նրա կալանքը երկարաձգվել է մինչև մարտի 9-ը։ Նրան մեղադրում են Հայաստանի հետ կապերի համար։

Սամեդովը հայտնի է տարբեր ԶԼՄ-ներում Ադրբեջանի իշխանությունների մասին քննադատական ​​հոդվածների հրապարակմամբ, ԼՂ հակամարտության վերաբերյալ խաղաղասիրական դիրքորոշմամբ։ ԵՄ-ն և մի շարք միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի իշխանությունների կողմից  Բահրուզ Սամեդովի նկատմամբ հետապնդումները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի