Ադրբեջանում հերթական լրագրողն է ձերբակալվել

Լուրեր

22.06.2026 | 11:39
Իրանում ՀՀ դեսպանը քննարկել է հայ-իրանական փոստային համագործակցության ընդլայնման հարցեր
22.06.2026 | 11:28
ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
22.06.2026 | 11:19
Նուրբ և վերջին զգուշացումը բոլորին. Ավինյանը` կառուցապատողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 11:06
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 10:55
Ռուսական զորքերը Սև ծովում հարձակվել են թուրքական բեռնատար նավի վրա․ Եգիպտոսի քաղաքացի է զոհվել
22.06.2026 | 10:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 22-ի դրությամբ
22.06.2026 | 10:36
Միջնորդները հայտարարում են՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջին փուլն ավարտվել է «խրախուսական առաջընթացով»
22.06.2026 | 10:30
ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցում է OAS-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին
22.06.2026 | 10:19
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
22.06.2026 | 10:12
Մարտուն Գրիգորյանի որդին ներկայացել է քննչական մարմին և կալանավորվել. նա մեկ տարի հետախուզման մեջ էր
22.06.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.06.2026 | 09:53
Արագածոտնում բախվել են Ford և ZIL մակնիշի ավտոմեքենաներ․ կա 1 զոհ, 11 տուժած
22.06.2026 | 09:42
Երկրաշարժ Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք
22.06.2026 | 09:35
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
22.06.2026 | 07:05
ԱԱ-2026. Եգիպտոսը կամային հաղթանակ տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են բռնաճնշումները անկախ ու ընդդիմադիր լրագրողների, գործիչների ու ակտիվիստների նկատմամբ։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ձերբակալվել է անկախ լրագրող Նուրլան Ղահրամանլին (առավել հայտնի է որպես Լիբրե)։

Նրա հարազատները տեղական լրատվամիջոցներին հայտնել են, որ ոստիկանները նրան ձերբակալել են Բաքվում, ապա տարել են Սումգայիթի իր տուն, որտեղ խուզարկություն է անցկացվել:

ՆԳՆ մամուլի ծառայությունն էլ հայտնել է, որ լրագրող Նուրլան Ղահրամանլին ձերբակալվել է Meydan TV-ի աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործով։

Meydan TV-ի լրագրողները ձերբակալվել են 2024 թվականի դեկտեմբերի 6-ին։ Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 206.3.2 հոդվածով (մաքսանենգություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):

Meydan TV-ն ու կալանավորված լրագրողները հերքում են մեղադրանքները։ Նրանք պնդում են, որ ձերբակալվել են իրենց լրագրողական գործունեության համար և ենթարկվել են ճնշումների՝ կապված իրենց մասնագիտական ​​գործունեության հետ։ 2025 թվականի փետրվարի 5-ին Meydan TV-ի մեկ այլ աշխատակից, ինչպես նաև «argument.az» կայքի գլխավոր խմբագիր Շամշադ Աղան նույնպես ձերբակալվել է նույն մեղադրանքով։

Ընդհանուր առմամբ, 2023 թվականի նոյեմբերից Ադրբեջանում մաքսանենգության մեղադրանքով կալանավորվել են շուրջ 30 լրագրողներ և հասարակական ակտիվիստներ։ Նրանցից ոչ ոք չի ընդունում մեղքը և իր ձերբակալությունը կապում է մասնագիտական ​​գործունեության ու քաղաքական պատվերների հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի