Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան «վաղը» զորքեր չի ուղարկի Ուկրաինա, բայց կարող է անվտանգության երաշխիքներ տալ

Լուրեր

08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ չի ծրագրում «վաղը» զորքեր ուղարկել Ուկրաինա, սակայն Փարիզը դիտարկում է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցը՝ Ռուսաստանի հետ հրադադարի վերջնական համաձայնությունից հետո, գրում է France 24-ը։

«Ես չեմ որոշել վաղը զորք ուղարկել Ուկրաինա, ոչ։ Այն, ինչ մենք քննարկում ենք դրա փոխարեն, ուժեր ուղարկելն է՝ խաղաղությունը երաշխավորելու համար, երբ այն ձեռք բերվի»,- ասել է նա։

Պատասխանելով սոցցանցերի ֆրանսիացի օգտատերերի հարցերին հաջորդ շաբաթ Սպիտակ տուն ծրագրված այցից առաջ՝ Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան թևակոխում է «նոր դարաշրջան», և որ ինքը ծրագրում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ասել, որ չի կարող «թույլ լինել» իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։

«Ես պատրաստվում եմ ասել նրա՝ դուք չեք կարող թույլ լինել նախագահ Պուտինի հետ։ Դա ձեր ապրանքանիշը չէ, սա ձեր շահերից չի բխում»,- ասել է Ֆրասիայի նախագահը։

Սպիտակ տնից հայտնել են, որ Թրամփը երկուշաբթի Վաշինգտոնում հանդիպելու է Մակրոնի, իսկ հինգշաբթի՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։

Այս շաբաթվա սկզբին Մակրոնը լրագրողներին ասել էր, որ «Ռուսաստանը գոյաբանական սպառնալիք է ներկայացնում եվրոպացիների համար»: Նախօրեին էլ Ֆրանսիայի նախագահն ասել է, որ Փարիզը պետք է ուժեղացնի անվտանգությունը ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում քաղաքական շոկային փոփոխության պայմաններում:

«Ես համոզված եմ, որ մենք թևակոխում ենք նոր դարաշրջան, դա մեզ ընտրություն է պարտադրելու։ Մենք՝ եվրոպացիներս, պետք է մեծացնենք մեր ռազմական ջանքերը»,- հավելել է Մակրոնը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի