Տիգրան Ավինյանը ՔՊ նիստին էր մասնակցում՝ մինչ Երևանը տրանսպորտային կոլապսի մեջ էր

Լուրեր

27.11.2026 | 09:52
Ինչ իրավիճակ է Լարսում
27.11.2026 | 09:41
Երևանում թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
27.11.2026 | 09:30
ՀՀ-ում փակ ավտոճանապարհներ կան
26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:40
Սկզբունքային կարևոր է, որ չանտեսվեն մեր շահերը․ Զախարովան՝ TRIPP-ի մեկնարկի մասին
26.11.2026 | 20:34
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Զալցբուրգի» դեմ խաղում
Բոլորը

Մինչ վերջին ժամերին կանգառներում մնացած երևանցիները փորձում էին ինքնուրույն հաղթահարել տրանսպորտային ճգնաժամը, քաղաքապետ Տիգրան Ավինյանը մասնակցում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին։

Ավտոբուսների վարորդները հրաժարվում էին վարել մեքենաները՝ զգուշանալով սառած ճանապարհներում վթարվելու վտանգից։ Իսկ ճանապարհները երթևեկելի չէին, քանի որ երեկոյան տեսանելի չէր օրինակ՝ աղ կամ ավազ ցանող, կամ՝ սառույցը չեզոքացնող մեքենաների աշխատանքը, ինչը հնարավորություն կտար ապահովել ավտոբուսների ընթացքը։

Արդյունքում՝ Factor TV-ի տեսախցիկը մայրաքաղաքի տարբեր հատվածներում ֆիքսել է բազմաթիվ դեպքեր, երբ մարդիկ ոտքով էին աշխատանքից վերադառնում տուն։

Հարց է առաջանում՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը ինչո՞ւ է նախընտրել մասնակցել կուսակցության նախաձեռնող խմբի նիստին՝ քաղաքում առաջացած տրանսպորտային ճգնաժամի կառավարումով զբաղվելու փոխարեն։ Վարչապետի հրապարակած տեսանյութից պարզ է դառնում, որ նիստը տեղի է ունեցել այսօր երեկոյան՝ ճիշտ այն ժամին, երբ առատ տեղումներ էին և տրանսպորտային կոլապսը սկսվել էր։

Ռոբերտ Անանյան