Բաքվում ընթացող դատական նիստում Արցախի ղեկավարներից ոչ ոք իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված շինծու մեղադրանքներում

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում, դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ, այսօր տեղի է ունեցել Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստը։ Շուրջ 15 անձի գործի քննության շրջանակում նրանց տրամադրվել են թարգմանիչներ, ինչպես նաև պաշտպաններ:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատավորը յուրաքանչյուրին բացատրել է իրենց առաջադրված մեղադրանքի բնույթը, նրանց մեղսագրվող արարքների իրավական նկարագրությունը, քրեական օրենսդրությամբ նախատեսված պատիժը, իրավունքները, ինչպես նաև հարցրել՝ արդյո՞ք իրենց լիովին կամ մասնակի մեղավոր կամ անմեղ ճանաչում են։

Նիստի սկզբում Արայիկ Հարությունյանի պաշտպանը դիմել է դատարանին՝ հայտարարելով, որ ցանկանում է առանձին հանդիպում ունենալ իր պաշտպանյալի հետ։ Դատարանը բավարարել է միջնորդությունը և պայմաններ ստեղծել հանդիպման համար։

Մեղադրյալներից ոչ ոք իրեն մեղավոր չի ճանաչում իրենց առաջադրված մեղադրանքներում։

Գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևը հնչեցրել է դատախազության առաջարկը՝ կապված դատաքննության ընթացքում ապացույցների հետազոտման հաջորդականության հետ։ Դատավարության մյուս մասնակիցները պաշտպանել են մեղադրող կողմի առաջարկը։

Զեյնալ Աղաևը քրեական դատավարության կողմերին բացատրել է դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտման կարգը։ Դրանից հետո «մեղադրյալներին» առաջարկվել է դատարանի սահմանած կարգով «ազատորեն» ցուցմունք տալ։ Նրանք ու նրանց պաշտպանները դիմել են դատարանին՝ լրացուցիչ ժամանակ խնդրելով ցուցմունքներին նախապատրաստվելու և իրենց ներկայացված քրեական գործի նյութերը վերանայելու համար։

Դատարանը բավարարել է նրանց միջնորդությունը և հետաձգել նիստը։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 24-ին։

Հաղորդվում է, որ այն սկսվելու է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի հարցաքննությամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի