ԱՄՆ-ը դեմ է հանդես եկել G7-ի կոմյունիկեում ՌԴ-ին «ագրեսոր» որակելուն․ FT

Լուրեր

09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
Բոլորը

ԱՄՆ-ը դեմ է հանդես եկել փետրվարի 24-ին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման տարելիցի կապակցությամբ «Մեծ յոթնյակի» (G7) կոմյունիկեում ՌԴ-ին «ագրեսոր» որակելուն՝ սպառնալով խաթարել Արևմուտքի միասնության ավանդական ցուցադրությունը։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։

Ըստ պարբերականի՝ երկուշաբթի կայանալիք G7-ի վիրտուալ գագաթնաժողովին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի մասնակցությունը նույնպես դեռևս համաձայնեցված չէ։

Տարաձայնությունները սկսվել են այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինային մեղադրել է պատերազմը հրահրելու մեջ և Զելենսկիին անվանել է «առանց ընտրությունների բռնապետ», միաժամանակ, առաջարկելով, որ ՌԴ-ն կրկին հրավիրվի «Մեծ յոթնյակ»։

Պարբերականի աղբյուրների համաձայն՝ ամերիկացի բանագնացներն առարկում են «ռուսական ագրեսիա» արտահայտության և նմանատիպ այլ արտահայտությունների հարցում, որոնք G7-ի առաջնորդներն օգտագործում են 2022 թվականից ի վեր՝ Ուկրաինայի հակամարտությունը բնութագրելու համար։

Աշխարհի առաջատար տնտեսություններն ավանդաբար փետրվարի 24-ին հայտարարություն են տարածում՝ հաջակցություն Ուկրաինա ՌԴ-ի լայնածավալ ներխուժման տարելիցին։

«Մենք պետք է տարբերություն դնենք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Նրանք նույնը չեն»,- Financial Times-ին ասել է եվրոպացի պաշտոնյաներից մեկը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի