Արտատարածաշրջանային ուժերի միջամտությունը տարածաշրջանում անընդունելի է․ Ալիևը՝ Իրանի խորհրդարանի նախագահին

Լուրեր

07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղաիլբաֆի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ «ընդգծել է երկու երկրների ժողովուրդների ընդհանուր պատմական, մշակութային և կրոնական արմատները և ժողովուրդների մտերմությունը»։ Ադրբեջանական կողմի տարածած հաղոդագրության համաձայն՝ գոհունակությամբ նշելով Ադրբեջանի և Իրանի միջև վերջին շրջանում տարբեր մակարդակներով երկկողմ այցերի ինտենսիվ բնույթը՝ Ալիևը դա գնահատել է որպես հարաբերությունների դինամիկ զարգացման դրսևորում։

Ադրբեջանի նախագահն անդրադարձել է տնտեսական և առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի և այլ ոլորտներում համագործակցության հարցերին։ Նա ընդգծել է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի կարևորությունը, ասել, որ Բաքուն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել այդ միջանցքի ադրբեջանական հատվածում բեռնափոխադրումների հնարավորությունները մեծացնելու համար։

«Երկրի ղեկավարը նշել է, որ ինտենսիվ աշխատանքներ են տարվում Աղբենդի անցակետի կառուցման ուղղությամբ, և որ այս նախագիծը կնպաստի տարածաշրջանի տրանսպորտային կարողությունների մեծացմանը։ Նախագահ Ալիևն ասել է, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները, և որ արտատարածաշրջանային ուժերի միջամտությունն անընդունելի է՝ ընդգծելով «3+3» ձևաչափի կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ղարիբաֆն էլ իր հերթին հայտնել է տարածաշրջանի երկրների կողմից տարածաշրջանային խնդիրների լուծման՝ Իրանի մոտեցման մասին։ Նա ընդգծել է միջազգային կազմակերպությունների շրջանակում Ադրբեջանի և Իրանի փոխադարձ աջակցությունն ու սերտ համագործակցությունը՝ նշելով «3+3» ձևաչափի կարևորությունը։

Հիշեցնենք, որ Իրանի խորհրդարանի նախագահն ավելի վաղ հանդիպել էր Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի