Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է «3+3» հարթակին Թեհրանի լիակատար աջակցության մասին

Լուրեր

07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
Բոլորը

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին, որը այցով Բաքվում Ասիական խորհրդարանական վեհաժողովի 15-րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով։ Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ հանդիպմանը նշվել է, որ սա Մոհամմադ Ղալիբաֆի առաջին այցն է Ադրբեջան և այն կնպաստի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը։

Գաֆարովան խոսել է Ադրբեջանի արտաքին քաղաքականության սկզբունքների վերաբերյալ երկրի նախագահ Իլհամ Ալիևի տեսակետների մասին՝ ասելով, որ դրանք են՝ «բարեկամությունը, միմյանց ներքին գործերին չմիջամտելը, միջազգային պարտավորություններին հավատարմությունը և փոխադարձ հարգանքը»։

Ղալիբաֆն էլ ասել է, որ Իրանը շահագրգռված է զարգացնել հարաբերությունները բոլոր հարևան պետությունների հետ, և որ Ադրբեջանն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում այդ քաղաքականության մեջ։

Զրույցի ընթացքում քննարկվել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա նոր հնարավորություններն ու հեռանկարները։ Այս առումով նշվել է «3+3» համագործակցության ձևաչափի կարևորությունը։ Ըստ ադրբեջանական կողմի՝ նշվել է, թե տարածաշրջանից դուրս օտար ուժերի ներգրավումը լավ բան չի խոստանում։

Ղալիբաֆը նաև հայտնել է Իրանի լիակատար աջակցությունը «3+3» հարթակին և վստահություն հայտնել, որ այս ձևաչափը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, ինչպես նաև քաղաքական և տնտեսական համագործակցության զարգացմանը։ Նշվել է, որ անընդունելի է տարածաշրջանից դուրս երկրների ներգրավվածությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի