ԱՄՆ ՊՆ ղեկավարը հանձնարարել է առաջիկա 5 տարիներին 40 տոկոսով կրճատել Պենտագոնի բյուջեն․ The Washington Post

Լուրեր

09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
Բոլորը

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը Պենտագոնի ղեկավարությանը և երկրի ռազմական հրամանատարությանը հանձնարարել է առաջիկա հինգ տարիների ընթացքում պաշտպանական բյուջեն տարեկան 8%-ով կրճատելու ծրագիր պատրաստել։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով համապատասխան փաստաթուղթն ու իրավիճակին ծանոթ պաշտոնյաներին, գրում է Current time-ը։

Հեգսեթի հրամանում նշվում է, որ պլանը պետք է պատրաստ լինի մինչև երկուշաբթի՝ փետրվարի 24-ը, և կրճատումները չպետք է ազդեն 17 կատեգորիաների վրա, ներառյալ՝ գործողություններն ԱՄՆ հարավային սահմանին, միջուկային զենքի և հակահրթիռային պաշտպանության արդիականացումը, սուզանավերի և կամիկաձեի անօդաչու թռչող սարքերի գնումները։

Պենտագոնի 2025 թվականի բյուջեն կազմում է շուրջ 850 միլիարդ դոլար։ Եթե ​​Հեգսեթի պահանջները կատարվեն, այն հինգ տարի շարունակ տարեկան կտրվածքով կկրճատի տասնյակ միլիարդավոր դոլարներ և կլինի Պենտագոնի ծախսերի ամենամեծ կրճատումը 2013 թվականից ի վեր: Փաստաթղթում Հեգսեթն ընդգծում է, որ «ռազմական կարիքներին» ուղղված ծրագրերի ֆինանսավորումը պետք է պահպանվի «ցածր ազդեցություն ունեցող հոդվածների» կրճատման հաշվին, ինչպիսիք են բազմազանությունը, հավասարությունը և ներառման (DEI) ծրագրերը, կլիմայի փոփոխության հետազոտությունը:

Առաջնահերթությունների ցանկը ներառում է խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ռազմական օբյեկտների կառուցումը, ինչպես նաև հնդկախաղաղօվկիանոսյան և հյուսիսային հրամանատարության ֆինանսավորումը:

Ըստ WP-ի՝ Հեգսեթի հրամանը «ուշագրավ է այն ամենով, ինչն այնտեղ չկա», մասնավորապես, այն ոլորտների ցանկը, որոնց ֆինանսավորումը պետք է պահպանվի։ Դրանում չի նշվում Եվրոպական հրամանատարությունը, որն առանցքային դեր է խաղում Ուկրաինային Ռուսաստանի հետ պատերազմում աջակցելու գործում, Կենտրոնական հրամանատարությունը, որը վերահսկում է գործողությունները Մերձավոր Արևելքում կամ Աֆրիկայի հրամանատարությունը, որը վերահսկում է մի քանի հազար ամերիկյան զորքերն ամբողջ մայրցամաքում:

Հիշեցնենք, որ պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին եվրոպական այցի ժամանակ Հեգսեթն ասել էր, որ Վաշինգտոնը չի աջակցում Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամությունը՝ որպես խաղաղ կարգավորման մի մաս, և որ Կիևի համար «իրատեսական չէ» վերադառնալ այն սահմաններին, որոնք գոյություն ունեին մինչև 2014 թվականը, երբ Ռուսաստանը ներխուժեց Ղրիմ և Արևելյան Ուկրաինա: Նա նաև ասել էր, որ եվրոպական զորքերը պետք է լինեն հետպատերազմյան Ուկրաինայի անվտանգությունն ապահովող հիմնական ուժը, և որ ամերիկացի զինվորականները դրան չեն մասնակցելու։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի